Loading...
COMMENT.am

Articles

ԱՂՄՈւԿ

07:51, Tuesday, 07 May, 2019
ԱՂՄՈւԿ
    
    
    

Ամենաբա՜րձր աղմուկը սրտի՜նն է,

Երբ բղավում է

Թափառող ներկան կամ

Գալիքը թաքուն,

Տեսնես աշխարհում ուրիշ էլ ի՞նչ կա,

Որ մեզ բոլորիս իրա՜ր է կապում…


    

Աղմուկով ծնվո՜ւմ ենք, մահանո՜ւմ,

Աղմուկով սիրո՜ւմ ենք,

Աղմուկով ատո՜ւմ,

Նույնիսկ հոգով խուլ մարդն է

Պատե՜հ անպատեհ

Հաճախ աղմկում…


    

Ամենահետաքրքիրը սիրելու աղմուկն է,

Ամենադաժանը՝ խանդը աղմկող,

Մահվան աղմուկը ամենատաղտո՜ւկն է

Լռելու աղմուկը՝

Ամենակարող:


    

Դե ե՜կ ընթերցող, միասին լռենք

Ծիծաղի՛ աղմուկով,

Աղմուկով վշտի,

Ե՛կ չարհամարենք պոետի ստեղծա՜ծ

Աղմուկը սիրո՜ ու հրաժեշտի…

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1592 | 0 | 0
Facebook