Loading...

Articles

Հարցազրույց Աստծո հետ

00:32, Tuesday, 16 April, 2013
Հարցազրույց Աստծո հետ
     Մի անգամ երազում տեսա, իբր հարցազրույց եմ վերցնում Աստծուց:
     -Ուրեմն դու ցանկանում ես հարցազրո՞ւյց վերցնել ինձանից, -հարցրեց Աստված ինձ:
     -Եթե դու ժամանակ ունես, -ասացի ես…
     Աստված ժպտաց.
     -Իմ ժամանակը հավերժությունն է: Ի՞նչ հարցեր էիր ուզում ինձ տալ:
     -Ամենից շատ քեզ ի՞նչն է զարմացնում մարդկանց մեջ:
     Եվ Աստված պատասխանեց.
     -Նրանց ձանձրացնում է մանկությունը, նրանք շտապում եմ մեծ դառնալ, իսկ հետո երազում են նորից երեխա դառնել:
     Նրանք հանուն դրամ աշխատելու կորցնում են առողջությունը… իսկ հետո կորցնում են դրամը` վերականգնելով առողջությունը:
     Նրանք այնքան շատ են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան այն աստիճան, որ չեն ապրում ոչ ներկայում, ոչ էլ ապագայում:
     Նրանք այնպես են ապրում, կարծես երբեք չեն մեռնելու, իսկ մեռնում են այնպես, ասես երբեք էլ չեն ապրել:
     Նա իմ ձեռքն առավ իր ձեռքերի մեջ, և մենք որոշ ժամանակ լռում էինք….
     Եվ այդ ժամանակ ես հարցրեցի.
     -Որպես ծնող` կյանքի ո՞ր դասերը դու կցանկանայիր, որ յուրացնեին քո զավակները:
     Թող իմանան, որ անհնար է ստիպել որևէ մեկին սիրել իրենց: Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, այս է. Թույլ տալ իրենց լինել սիրելի:
     Թող իմանան, որ լավ բան չէ իրեն ուրիշների հետ համեմատելը:
     Թող սովորեն ներել` գործնականով զարգացնելով այդ ունակությունը:
     Թող հիշեն, որ սիրելի մարդուն հնարավոր է վիրավորել ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում, բայց այդ վերքերը բուժելու համար կարող են երկար տարիներ պահանջվել:
     Թող հիշեն, որ հարուստը ոչ թե նա է, ով ավելի շատ ունի, այլ նա, ով ավելի քիչ կարիք ունի:
     Թող իմանան, որ կան մարդիկ, որոնք նրանց շատ են սիրում, պարզապես նրանք դեռ չեն սովորել արտահայտել իրենց զգացմունքները:
     Թող գիտակցեն, որ երկու մարդ կարող են նայել միևնույն բանին… բայց տարբեր ձևով տեսնել այդ բանը…
     Թող իմանան, որ միմյանց ներելը դեռ բավական չէ, հարկավոր է ներել նաև ինքն իրեն:
     -Շնորհակալ եմ քո ժամանակի համար, -երկչոտ ասացի ես: -Կ՞ա էլի ինչ-որ բան, որ դու կուզենայիր փոխանցել քո զավակներին:
     Աստված ժպտաց և ասաց.
     Թող իմանան, որ ես այստեղ իրենց համար եմ… միշտ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8277 | 1 | 0
Facebook