Loading...

Articles

Ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը

17:47, Monday, 06 May, 2019
Ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը
     Մայիսի 6-ից ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը: Բացի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերից, գնացքն աշխատելու է նաև երկուշաբթի և հինգշաբթի:
    
     Ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09: 05 և ժամանելով Երևան 11: 15:
    
     Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17: 15 և Գյումրի ժամանելով 19: 25:
    
     Արագընթաց էլեկտրագնացքների ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի չվացուցակները մնում են անփոփոխ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3536 | 0 | 0
Facebook