Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՈՉԻՆՉԻՑ՝ ԱՂՄՈՒԿ

19:02, Sunday, 05 May, 2019
ՈՉԻՆՉԻՑ՝ ԱՂՄՈՒԿ
     Այսօր համացանցում ՄԵԾ աղմուկ էր բարձրացվել երեկ «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի վերաբերյալ: Օգտատերերը դատապարտում էին գրքի հեղինակներին 3-6 տարեկան երեխաների շրջանում այլասերվածություն և համասեռամոլություն քարոզելու մեջ: Ինձ հետաքրքրեց ծանոթանալ գրքի (եթե կարելի է գիրք անվանել) որոշ պատառիկների հետ: Պետք է ասեմ, որ այնտեղ ես ոչ միայն համասեռամոլության քարոզ չտես, այլև՝ որևէ օգտակար խորհուրդ մեր մայրերի և երեխաների համար: Գուցե մասնագետ չեմ և չեմ նկատում քարոզի տարրերը: Գտնում եմ, որ արտասահմանից ներմուծված ամեն բան չէ, որ մեզ մոտ ընդունելի է:
     Բոլորին քաջ հայտնի է, որ որոշ հասարակական կազմակերպություններ իրենց գոյությունն ապահովում են արտասահմանյան դրամաշնորհների հաշվին: Եվ այս գրքույկի հրատարակումն ու շնորհանդեսը յուրօրինակ հաշվետվություն է կատարած աշխատանքների և ծախսած դրամաշնորհի վերաբերյալ:
     ՀԿ-ների կողմից նմանատիպ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել և իրականացվում են, սակայն այդքան աղմուկ չի բարձրացվել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
13040 | 0 | 0
Facebook