Երկու անչափահաս երեխաների մորը հանում են տնից: Մայրը Բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեծարգո վարչապետ Ձեզ գրում է երկու անչափահաս երեխաների մայր Նարինե Հովհաննիսյանը` Երևան քաղաքից: Ամուսնուս կորցրել եմ երկու տարի առաջ: Երեխաներիս մեծացնում եմ միայնակ և հիմա սեփական տնից վտարվելու վտանգի առաջ ենք կանգնած: 2017թվականին ամուսինս աշխատում և աշխատանքային գործունեություն էր ծավալում Ռուսաստանի Դաշնությունում, գործերի ընթացքը խթանելու համար գումար էր պետք, և Հայաստանի Մարտունի քաղաքում ապրող Արամ Կարապետյանից (քյալամ Արամ) տոկոսով գումար վերցրեցինք, փոխարենը մեր տունը առք ու վաճառքի պայմանագրով տվեցինք նրան, պայմանով, որ տոկոսները փակելուց հետո տունը կվերադարձնի մեզ: Առաջին մի քանի ամիսը առձեռն ենք փոխանցել տոկոսի գումարը, ապա ամուսինս տեղափոխվելով ՌԴ այնտեղից բանկային փոխանցումով է իրականացրել տոկոսների մարումը (իմ մոտ պահում եմ բոլոր կտրոնները): Դժբախտաբար մահացավ ամուսինս և մենք կանգնեցինք խնդրի առաջ: Արամ Կարապետյանին առաջարկեցինք տունը վաճառել և պարտքի գումարը վերցնել իրեն, իսկ մնացածը մեզ տալ, որպեսզի կարողանանք առանձին փոքր բնակարակն ձեռք բերել: Բայց վերջինս հրաժարվեց, պնդելով, որ մեզ գումար չի վերադարձնի քանզի տոկոսները արդեն այնքան շատ են, որ տան գումարը հազիվ տոկոսներին բավականացնի: Տան վրա արգելք դնելու համար բնակարանի շինծու առք ու վաճառք հայցով դիմեցինք դատարան: Դատարանը գործը քննեց ոչ թե բնակարանի մոտ գտնվող դատարանում, այլ մեղադրյալին մոտ` Սևանի դատարանում: Ենթադրում եմ, որ դատարանի աշխատողների հետ լեզու գտնելու մեթոդներին լավ տիրապետող Արամ Կարապետյանը այս անգամ ևս կարողացավ լեզու գտնել և հայցը երեք անգամ մերժելու ընթացքում Արամ Կարապետյանը կարողացավ արագ բնակարանի առք ու վաճառք կազմակերպել, հասկանալի է, որ իր մտերիմներից մեկի անունով ձևակերպելով բնակարանը: Հայցը դատարանը մերժում էր ամեն անգամ մի պատրվակ բերելով, ոչ թե միանգամից հստակ նշելով թե, որտեղ է հայցադիմումի սխալը, այլ ամեն անգամ նոր սխալ ման գալով, որն էլ կասկածի տեղիք տվեց դատարանի և Արամ Կարապետյանի համագործակցության մասին: Նշեմ, որ բոլոր փաստերն ունեինք, որ գործարքը շինծու է, բայց դատը լուծվեց հօգուտ Արամ Կարապետյանի: 2019թ մարտի 3-ին վտարման պահանջով մեր տուն եկած ոստիկաններին ի հակադրում նույն օրը դիմել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ դիմում եմ ներկայացրել Արամ Կարապետյանի դեմ, որպես վաշխառու, որին ի պատասխան առանց քննելու, պարզաբանեցին, որ հանցանք չկա, ի դեպ նշեմ, որ ներկայացրել էի կից փաստեր մեր խոսակցություններից ձայնագրություններ: Առաջին ատյանի դատարանը մերժեց, ու չնայած բոլոր փաստերը ունեինք, որ շինծու գործարք է կատարվել, հիմա դիմել ենք վերաքննիչ դադատարն, և արդեն մեկ ամիս է նույնիսկ օր չեն նշանակել դատի: Ամենայն հարգանքով սպասում եմ Ձեր արդարացի պատասխանին: Նարինե Հովհաննիսյան Քաղաք Երևան Կոմիտաս 56/77 |