Loading...

Articles

Ում որ սիրո՜ւմ եմ՝ Աստծո՛ւն է սիրում

08:14, Saturday, 04 May, 2019
Ում որ սիրո՜ւմ եմ՝ Աստծո՛ւն է սիրում

* * *

Ում որ սիրո՜ւմ եմ՝ Աստծո՛ւն է սիրում,

Ում որ չե՛մ սիրում, շա՜տ է սիրում ինձ,

Ես չեմ հասկանում, թե ո՞ր մեկն է ճիշտ,

Մե՛կ Աստծուն եմ դիմում, մե՛կ ինձ սիրողին,

- Ի՞նչ անեմ հիմա,

Ինչպե՞ս կիսեմ ինձ:


    

Մեկին սերս տվեցի, մեկին՝ աչքերս,

Մեկին հոգիս տվեցի, մեկին՝ ափերս,

Մեկն էլ կանգնեց, ոչ այս ոչ այն՝

- Սիրտդ նվիրի, դնեմ բարձիս տակ:


    

Հիմա առանց սե՜ր, առանց աչքերի՜,

Առանց ափերի՜ ու առանց հոգո՜ւ,

(որ առանց սիրտ եմ դա դեռ չե՛մ հաշվում)

Դատարկ կանգնած եմ ու չեմ հասկանում,

թե կա՜մ,

ապրո՜ւմ եմ,

Ի՞նչ եմ անելու…


    

Ստեփան Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2952 | 0 | 0
Facebook