Loading...

Articles

ԱրՊՀ ուսանողները մասնակցել են Erasmus+ նախագծի կողմից կազմակերպած GoPlay ծրագրին

12:31, Monday, 22 April, 2019
ԱրՊՀ ուսանողները մասնակցել են Erasmus+ նախագծի կողմից կազմակերպած GoPlay ծրագրին

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի թարգմանչական գործ 2-րդ կուրսի ուսանող Վիտալի Պետրոսյանը, անգլերեն լեզու և գրականություն 2-րդ կուրսի ուսանողներ Աննա Մուսայելյանը և Հասմիկ Հակոբյանը մասնակցել են ՀՀ Ծաղկաձոր քաղաքում Erasmus+ նախագծի կողմից կազմակերպած GoPlay ծրագրին: Ծրագրին մասնակցում էին նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Վրաստանի, Հունաստանի թիմերը: Ութ օրերի ընթացքում ուսանողները հասցրել են ձեռք բերել նորանոր գիտելիքներ, ընկերանալ օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների հետ, ծանոթանալ նրանց մշակույթին և այլն:

Ծրագրի շրջանակում նախատեսված դասընթացները միտված էին ուսանողների մեջ մասնագիտական որակներ ու հմտություններ ձևավորել` խաղերի ստեղծման և թրեյնինգներ վարելու համար:
    

«Խնդիր դրվեց, ըստ որի բոլոր մասնակիցները պետք է խաղ ստեղծեն, քանի որ ծրագիրը հենց խաղերի վերաբերյալ էր: Ստեղծեցինք մեր սեփական խաղերը: Հիմա մեր խմբով ունենք մեր խաղը: Այն նախատեսված է 5-ից 8 տարեկան երեխաների համար, ուսուցողական խաղ է, մեկ ամիս հետո արդեն կունենանք խաղի` վաճառքի համար նախատեսված օրինակները», -ասում է թարգմանչական գործ 2-րդ կուրսի ուսանող Վիտալի Պետրոսյանը:

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են մրցույթներ, դասախոսություններ` խաղերի պատմության և ստեղծման մասին, ֆիլմերի դիտում: Մասնակիցների հաղորդակցման լեզուն անգլերենն էր:

Վերջում մասնակից ուսանողներին շնորհվել են հավաստագրեր, և, Վ. Պետրոսյանի խոսքով, առաջիկայում ծրագրին մասնակցած ԱրՊՀ ուսանողները պատրաստվում են դասընթացներ կազմակերպել նաև Արցախի Հանրապետությունում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2300 | 0 | 0
Facebook