«Տերը նրանց վրա երկնքից կարկտի քարեր թափեց …Կարկտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայելացիները պատերազմում սրով կոտորեցին»
Իսկ հիմա աստվածաշնչական ցեղասպանությունների մասին: Ինչպես գիտեք «ցեղասպանություն» -ն այն գործողությունն է, որն իրականացվում է որևէ ազգության, ցեղի կամ կրոնական խմբի ամբողջովին կամ մասնակի ոչնչացնելու նպատակով: Բայց, ավաղ, կան շատ ու շատ քրիստոնյաներ, որոնք, կարծես թե, հին հրեաների գործած ցեղասպանությունների մասին լսել են, բայց ամենևին էլ չեն ամաչում, որ այդ ցեղասպանություններն հենց Աստված է հրահրել ու ամեն կերպ օժանդակել: Այս դեպքում երկակի ստանդարտներն ուղղակի աչք են ծակում ու ապշեցնում: Ահա, օրինակ, Հիտլերը, որի ղեկավարությամբ մեկ-երկու ցեղասպանություն է կատարվել: Բնականաբար, Հիտլերը չարագործ է: Բայց կա նաև Եհովա Աստվածը (Աստվածաշնչի նորագույն հրատարակություններում Եհովա անունն այլևս չեք գտնի), որի ղեկավարությամբ ու հրամանով հրեաները բազում ցեղասպանություններ են կատարել, բայց, միևնույն է, Աստված «բարի է»: Այս ի՞նչ տրամաբանություն է: Օրինակները բազմաթիվ են: Ահա' դրանցից մի քանիսը:
Եվ Հեսուն երդում արավ այն ժամանակ ասելով. «Անիծյալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենա ու շինե այս Երիքով քաղաքը»: …Եվ Տերը Հեսուի հետ էր» (Հեսու 6, 20 - 27): Այս նույն գազանությունը, բնականաբար, Աստծու հրահանգով, Հեսուն գործադրում է Գայի քաղաքի նկատմամբ: «Եվ Տերը Հեսուին ասաց. «…առ բոլոր պատերազմող մարդկանց քեզ հետ և վեր կաց գնա դեպի Գայի…Եվ Գայիին ու նրա թագավորին այնպես անես, ինչպես որ արիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարը և անասունները ձեզ համար առնեք»: …Եվ երբ իսրայելացիք Գայիի (դաշտում գտնվող) բոլոր բնակիչներին ջարդեցին, ետ դառան Գայի ու նրան սրով զարկեցին: Եվ այն օրն ընկածները՝ թե՛ մարդ, թե՛ կին, 12 հազար էր: Եվ Հեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչև որ Գայիի բոլոր բնակիչներին բնաջինջ արավ: Միայն թե իսրայելացիք անասուններն ու քաղաքի ավարն իրենց համար առան Տիրոջ խոսքի համեմատ, որ պատվիրել էր Հեսուին» (Հեսու 8, 24 - 29): Հրեա ֆաշիստները նույն գազանությունները գործադրեցին նաև զավթված մյուս քաղաքների բնակիչների նկատմամբ: «Եվ Հեսուն նույն օրը Մակեդան էլ առավ, և սրով զարկեց նրան, և նրա թագավորին և նրա մեջ գտնված բոլոր հոգիներին բնաջինջ արավ, և ոչ մեկին ողջ չթողեց: Եվ Հեսուն և իր հետ բոլոր Իսրայելը Մակեդայից անցան Լեբնա: Եվ Տերը նրանց էլ մատնեց իրենց թագավորի հետ Իսրայելի ձեռքը, և նրան և նրա մեջ գտնված բոլոր հոգիներին սրով զարկեց, և ոչ մեկին ողջ չթողեց: Եվ Հեսուն և իր հետ բոլոր Իսրայելը Լեբնայից անցան Լաքիս: Եվ Տերը Լաքիսը Իսրայելի ձեռքը մատնեց, և նրա մեջ գտնված բոլոր հոգիներին սրատեց: Այն ժամանակ Գազերի Հորամ թագավորը գնաց Լաքիսին օգնելու. և Հեսուն նրան և նրա ժողովրդին կոտորեց այնպես, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց: Եվ Հեսուն և իր հետ բոլոր Իսրայելը Լաքիսից անցան Էգղոն, սրով զարկեցին, նրա մեջ բոլոր գտնվողներին բնաջինջ արեցին: Եվ Հեսուն Էգղոնից գնաց Քեբրոն, այն գրավեց ու բոլորին սրատեց: Եվ Հեսուն ետ դարձավ Դաբիր. գրավեցին նրանց բոլոր քաղաքները և բոլորին սրի քաշեցին, բոլոր հոգիներին բնաջինջ արեցին: Եվ Հեսուն զարկեց բոլոր լեռնային, հարավային, դաշտային երկրները և սարերի ստորոտները, և նրանց բոլոր թագավորներին զարկեց, և մեկին ողջ չթողեց, այլ ամեն շնչավորի մեռցրեց, ինչպես որ Իսրայելի աստված Եհովան պատվիրել էր: …Եվ բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն առավ մեկ անգամից, որովհետև Իսրայելի համար Իսրայելի Եհովա աստվածն էր պատերազմ մղում»: (Հեսու 10, 28 - 42):
Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին իսրայելացիների առջևից, Տերը նրանց վրա երկնքից կարկտի քարեր թափեց մինչև Ազեկա: Կարկտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայելացիները պատերազմում սրով կոտորեցին» (Հեսու 10, 10 - 11):
|