Loading...

Articles

Մեհենական քանի տաղ եմ թղթին գրել,

02:47, Friday, 19 April, 2019
Մեհենական քանի տաղ եմ թղթին գրել,
     1
     Մեհենական քանի տաղ եմ թղթին գրել,
     Էլ առավել շուրթերիդ եմ խազագրել։
     2
     Եվ սատանի շապիկները թե խմբել եմ մի հանգի,
     Աչք ածելով է՜լ չեմ գտնում քո պատկերով անկարգի։
     3
     Քանի թաց է էս կպչանը՝ քամուն տամ,
     Առանց քեզ ինչ անիմաստ եմ ու տարտամ։
     4
     Մինչև երբ եմ բառերի այս կեռմաններով պտտելու,
     Ալեգորիկ ինչ ասույթ եմ համառոտ, բայց պատմելու։
     5
     Լսողն ով է, ում գրկում ես նվաղում,
     Թե շուրթերիդ խազագիրն ես վկայում։
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1949 | 0 | 0
Facebook
COMMENT.am