Loading...

Articles

«Ա՛խ, պարոնա՛յք, ինչպես երևում է, հենց այդ դեպքից հետո է, որ Արեգակն այլևս չի պտտվում Երկրի շուրջը»

21:15, Thursday, 18 April, 2019
«Ա՛խ, պարոնա՛յք, ինչպես երևում է, հենց այդ դեպքից հետո է, որ Արեգակն այլևս չի պտտվում Երկրի շուրջը»

Բոլորդ էլ գիտեք, որ քրիտոնեությունը դարեր շարունակ պնդել է, թե տիեզերքի կենտրոնը Երկիրն է, թե Արևը, Լուսինը և երկնային մյուս մարմինները պտտվում են Երկրի շուրջ: Այս դոգմային հակադրվողները հալածանքների են ենթարկվել՝ հատկապես կաթոլիկ եկեղեցու կողմից: Դուք նաև գիտեք, որ վերածննդի դարաշրջանի մեծ գիտնական Գալիլեյին այն վիճակի են հասցրել, որ նա հրաժարվել է եկեղեցու քարացած «ուսմունքը» հերքող իր տեսությունից:

Պատմում են, թե ինկվիզիցիան մեղադրանք է առաջադրում նաև Գալիլեյի աշակերտներից մեկին, որը նույնպես համարձակվել էր պնդել, թե Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը: Հետաքննությունն ավարտելուց հետո կարդում են դատավճիռը, որտեղ ասվում էր, թե նա ևս Աստծուն անարգող գաղափար է պաշտպանում, որովհետև Աստվածաշնչում գրված է, թե Հեսու Նավինը կանգնեցրել է Արևը, իսկ դա նշանակում է, որ այն պտտվում է Երկրի շուրջը:

Երևի նաև նրան ասել են. «Ա՛յ ողորմելի, դու քանի՞ գլխանի ես, որ համարձակվես հակադրվել սուրբ գրվածքին, որտեղ հստակ ասված է. «Այն օրը, երբ Տեր Աստվածը ամորհացիներին մատնեց իսրայելացիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբավոնում, և նրանք ջախջախվեցին Իսրայելի առաջ, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և ասաց. «Թող Արեգակը կանգնի Գաբավոնի դիմաց, իսկ Լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց»: Եվ Արեգակն ու Լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչև որ Աստված նրանց թշնամիներից իրենց վրեժն առավ: Չէ՞ որ այս գրված է «Ուղիղի» գրքում: Եվ Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշարժվեց դեպի արևմուտք մի ամբողջ օր» (Հեսու 10, 12 - 14):

Բայց շրջահայաց աշակերտն այս անելանելի վիճակից կարողանում է ելք գտնել՝ բացականչելով.

«Ա՛խ, պարոնա՛յք, ես այդ մասին մոռացել էի: Ինչպես երևում է, հենց այդ դեպքից հետո է, որ Արեգակն այլևս չի պտտվում Երկրի շուրջը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3718 | 0 | 0
Facebook