Loading...

Articles

Նամակ վարչապետին

20:44, Sunday, 14 April, 2019
Նամակ վարչապետին

Վերջերս հնարավորություն ունեցա նամակ ուղղելու մեր սիրելի վարչապետին: Նախ պարզվեց, որ նամակը ուղղվում է վարչապետի աշխատակազմին և վարչապետը այն չի էլ տեսնում ու աշխատակազմի որոշ «հանճարներ» նամակին արձագանքում են իրենց մտածելակերպի սահմաններում:

Դիլիջան համայնքի հետ կապված մտահոգությունս ներկայացնելուց հետո (թեկուզև դա իմ սուբյեկտիվ կարծիքն է կամ 50%-ի ու մեկ անձի) վերոհիշյալ «հանճարները» քննարկում են ու մի գերհանճարեղ որոշում կայացնում՝ նամակը ուղարկել մարզպետարան ու համայնքապետարան, նամակը գրողի հետ պարզել խնդիրը ու պատասխանել նամակին: Այնուհետև գալիս է մարզպետարանի ներկայացուցիչը՝ Վահե Հովհաննիսյանը, իբրև թե չհասկանալով, թե իրեն ինչու են ուղարկել ու իբրև թե ոչ պաշտոնական՝ ինչպես համաքաղաքացիներ, հարցուփորձ է անում ու հեռանում: Հաջորդ քայլը էլ ավելի հանճարեղ է: Վահե Հովհաննիսյանը կամ իր նախաձեռնությամբ կամ մարզպետարանի ուղղորդմամբ որոշում է քննարկել նամակը Դիլիջանի համայնքապետի հետ: Ու...

Խոնարհում եմ գլուխս վարչապետի աշխատակազմի ու մնացած բոլոր մասնակիցների առջև ու ներկայացնում եմ համայնքապետի պատասխանը.

Քաղաքացին ներկայացրել է իր տեսակետը, որը չի համապատասխանում իրականությանը և այդ տեսակետը չի կիսում ոչ մի դիլիջանցի, ամեն ինչ մտացածին է: Այնուհետև համայնքապետի ստորագրությունն ու կնիքը: «Ակունք իմաստնության»:

Հիմա հարց վարչապետին.

Քանի որ, մեջբերում եմ ՝ Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ, մեջբերման ավարտ, ապա ինչու՞ չեք հավաքում բոլոր կաշառակերներին, հանցագործներին ու մեղադրվող այլ խմբերին ու հարցնում նրանց, արդյո՞ք նրանք մեղավոր են, թե՞ ոչ: Հավատացած եղեք, որ բոլոր այդ մարդիկ մեղավոր չեն ու հիմա պատժվում են կամ հետապնդվում են առանց պատճառի: Ինչու՞ մի քաղաքացու հարցնում են, արդյո՞ք ինքն իրեն մեղավոր ճանաչում է թե՞ ոչ, իսկ մյուսներին՝ առանց հարցնելու, քրեական գործ են հարուցում: Եթե հավասար են ուրեմն բոլորին նույն աչքով նայեք սիրելի պր. վարչապետ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4970 | 0 | 0
Facebook