Loading...

Articles

Վրեժն էլ այսքան կատարյալ լինի

12:33, Saturday, 06 April, 2019
Վրեժն էլ այսքան կատարյալ լինի
     Վրեժն էլ այսքան կատարյալ լինի,
     Դիտորդի դերն էլ մի բան չէ, Աստված,
     Ներսդ եռում է, երբ մեկն անհունի
     Հերն է անիծում առանց կաթվածի։
     Երբ չսիրելով նմանակում է
     Գիշերվա մութն ու խազը երկնքի,
     Բնածին բան է, եթե հակում է,
     Եթե հակում չէ, քարն է երկանքի։
     Այս աղորիքը ձեռքի շինվածք է,
     Հոգու թրթիռը մեկ է, չես բռնել,
     Ճաքելուց հետո նույնն է բեկվածքը,
     Երբ այդ արանքում քենով ես վրձնել։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3525 | 0 | 0
Facebook