Loading...

Articles

Եղել է, չի եղել ընթացքն այս

12:32, Saturday, 06 April, 2019
Եղել է, չի եղել ընթացքն այս
    
    

Արքայից գութ, թշվառից նյութ մի հայցիր,
     Եկած ճամփով երկրորդ անգամ մի անցիր,
     Արքան՝ պղերգ, թշվառը՝ հեղգ, ալարկոտ,
     Աստծուց թաքուն խստապահանջ համառկոտ:

Քածաբեր այն լակոտներից կուռք սարքել,
     Տիրոջը ե՞րբ և ինչու՞ ես անարգել,
     Խաչ ես հանել, կամ երդվել ես, անամոթ,
     Կռնատիդ ի՞նչ, թե համրն է մարդամոտ:

Էլեկտրոնի անցումներով դյուրադարձ
     Գնում-գալիս, արագանում ես անվերջ,
     Հրեշտակի անտեսն է թե զինազարդ,
     Ամուլ մտքիդ տարանվանումն էր ստերջ:

Ի՞նչ էր, գիտե՞ս, սարդոստայնը՝ օճորքիդ,
     Ամեն ձեղուն քիմքիդ միշտ չէր հարազատ,
     Դիտակետդ թե չփոխես, պայազատ,
     Նույն ռամիկն ես՝ սարդի համար թանկագին:

Լեզվիդ տակին ասեղ լիներ, թե մախաթ,
     Ասելիքդ գրելով էր զորավոր,
     Բանաստեղծիդ խոսքն էլի՞ էր անաղարտ,
     Երբ խաչփառին չարչարանքն էր կարևոր։

Կառափնարան, իմ արյու՞նն ես ցողելու,
     Լույսս բացվեց, նվագածուն դեռ չկա,
     Անպատվաբեր մի կածան եմ նշելու,
     Մարտիրոսի հերն անիծեց ո՞ր վկան:

Ողորմածին բոլորից լավ նա գիտեր,
     Բանն ու հացը ամեն վայրկյան կկիսեր,
     Քանի արծաթ լույսը իսպառ ստվերեց,
     Արցունքն աչքին դեռ խոկում էր մի երեց:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3087 | 0 | 0
Facebook