Loading...

Articles

Երբ սիրածդ գործով ես զբաղվում, նույնիսկ դժվարություններն են հաճելի դառնում

00:15, Friday, 05 April, 2019
Երբ սիրածդ գործով ես զբաղվում, նույնիսկ դժվարություններն են հաճելի դառնում

Հարցազրույց սկսնակ, տաղանդավոր երգիչ Միհրան Առաքելյանի հետ…


    

_Պատմիր քո մասին:


    

_Ծնվել եմ Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել, և սովորել եմ Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում` շենքերի նախագծում բաժնում: Երեք տարի սովորելուց հետո ուսումս կիսատ եմ թողել, բայց կցանկանայի նկարիչ լինել:
     Չորս տարի առաջ եմ սկսել զբաղվել երգով, ասեմ, որ չունեմ երաժշտական կրթություն:
     Երգի, երաժշտության հանդեպ սերը ժառանգել եմ մորական կողմիցս, փոքր ժամանակ միշտ երգում էի քեռուս հետ:
    
    

_Երաժշտական ժանրերից ո՞րն ես նախընտրում, և ո՞րն է եղել քո առաջին երգը:
    
     _ Ավելի շատ նախընտրում եմ՝ փոփ, ռոք, հիպ հոպ ժանրերը: Հիմնականում ստեղծագործում եմ փոփ ժանրի մեջ: Առաջին երգս «Վստահիր» երգն է եղել՝ 2015 թվականին:


    

_Մոտ ժամանակներս պատրաստվո՞ւմ ես նոր երգ-տեսահոլովակ ներկայացնել երգարվեստի սիրահարների դատին: Կա՞ն հայտնի աստղեր, որոնց հետ կցանկանայիր համագործակցել:
    
     _Այո շուտով իմ լսողների դատին կներկայացնեմ իմ նոր «Դու-դու-դու» երգը՝ տեսահոլովակով:
     Ասեմ, որ տեսահոլովակի նկարահանումներն անցել են շատ հետաքրքիր, և ուրախ, տեսահոլովակի նկարահանման գործում ընկերներս են օգնել և ընկերներս են նկարահանվել:
     Երազանքս է համաշխարհային աստղերից համագործակցել՝ Ջեյմս Արթուրի հետ, իսկ հայ աստղերից՝ Արտեմ Վալտերի հետ կցանկանայի համագործակցել:


    

_Երգելուց բացի ի՞նչ նախասիրություններ ունես, ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում:
    
     _ Հիմանականում ազատ ժամանակ չեմ ունենում: Վերջերս բացել եմ երաժշտական բլոգ, որը չկա Հայաստանում, աշխատում եմ այդ ուղղությամբ: Սեր ունեմ նաև առևտրային բիզնեսի հետ, նաև սիրում եմ նկարել: Հիմնականում բնապատկերներ եմ նկարում:


    

_Ե՞րբ որոշեցիր ձայնագրման ստուդի բացել: Հե՞շտ է ստուդիայում աշխատելը:
    
     _ Հիշում եմ մոտ 3 տարի առաջ գումար էի հավաքում որ ձայանգրվեի, ու նպատակ դրեցի իմ առաջ, որ պետք է իմ սեփական ստուդիան ունենամ:

Ստուդիան բացել եմ մոտ 6 ամիս առաջ իմ լավ ընկերոջ հետ: Հեշտ չէ, բայց երբ սիրածդ գործով ես զբաղվում, նույնիսկ դժվարություններն են հաճելի դառնում:


    


     _Ինչպե՞ս ես ընտրում երգերի թեմաները:
    
     _Երգերի համար թեմաներ չեմ ընտրում, ինչ որ պահի մտքերս գալիս հավաքվում են և այդպես ստղծվում է երգը:
     Մեծ ցանկություն ունեմ հայերենով ստեղծել այնպիսի երգեր, որոնք կսիրվեն նաև արտերկրում:


    
    

_Երաժշտական գործիքներից ո՞րն ես սիրում և կա՞ որևէ գործիք որ նվագում ես:
    
     _Երաժշտական գործիքներից սիրում եմ կիթառ, դաշնամուր, շվի: Ցավոք դեռ չեմ նվագում որևէ գործիք:


    

_Ո՞րն է քո սիրած գիրքը:
    
     _Ես ավելի շատ նախընտրում եմ բիզնես կամ մոտիվացիոն գրքեր: Որոնք ինձ ինչ-որ չափով օգնել են հասնել հաջողության: Նապոլեոն Հիլի «Խորհիր և հարստացիր» գիրքն եմ շատ սիրում:


    
    

_Հիմա սոց. ցանցերը հնարավորություն են տալիս որոշակի ճանաչում ձեռք բերելու, քո կարծիքով սոց. ցանցերի միջոցով հնարավո՞ր է հայտնի դառնալ, թե՞ հայտնի դառնալու ճանապարհն ավելի դժվար է:
    
     _Միայն սոց. ցանցերի միջոցով դժվար է հայտնի դառնալ, կան երաժշտական նախագծեր, որոնք շատ են օգնում սկսնակ արտիստներին: Ես որոշել եմ մասնակցել «Ազգային երգիչ» նախագծին:


    

_Միայն երգելով հնարավո՞ր է գումար ձեռք բերել, թե՞ երկրորդ աշխատանքի անհրաժեշություն է լինում:
    
    
     _Եթե հայտնի ու սիրված լինես, երկրորդ աշխատանքի կարիք չի լինի:
     Իսկ հայտնի ու սիրված լինելու գրավականը ըստ ինձ որակով և ճաշակով երգերի մատուցումն է…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4337 | 0 | 0
Facebook