Loading...

Articles

Վճարում չմատուցած ծառայությունների դիմա՞ց

18:46, Sunday, 24 March, 2019
Վճարում չմատուցած ծառայությունների դիմա՞ց
    
    
Արդյո՞ք տեղյակ է «ԷՅ Ի ՋԻ» սերվիսի ղեկավարությունն այն մասին, որ փականագործները, հատկապես մարզերում, ճիշտ է այցելում են տներ, կազմում արձանագրություններ, սակայն ոչ մի ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում չեն իրականացնում: Նրանց այցելության ժամանակ միայն ծերերն են տանը լինում և առանց կարդալու ստորոգրում են այդ արձանագրությունները:
     Սերվիսի ղեկավարության ուշադրությունն եմ հրավիրոմ, որպեսզի պահանջեն իրենց աշխատողներից իրականացնել նորմալ սպասարկում, այլապես ինչի՞ համար ենք վճարում:
     Սպասարկումը չի սահմանափակվում միայն կենցաղային համակարգի խախտումների արձանագրմամբ:


    
    
     Վարդենիս
     Նորություններ

ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է 105303 ԲԱԺԱՆՈՐԴ
     07.02.2019
    

Հունվար ամսվա ընթացքում հանրապետության տարածքում 105303 բաժանորդի մոտ իրականացվել է ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում: Նշված ժամանակահատվածում ընկերության փականագործների կողմից կազմվել են կենցաղային համակարգի խախտումների վերաբերյալ թվով 40859 արձանագրություն, որից 24496-ը անմիջականորեն վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
11360 | 0 | 0
Facebook