Loading...

Articles

Վերից դեպի ցած հայացքս բեկբեկ

17:00, Friday, 22 March, 2019
Վերից դեպի ցած հայացքս բեկբեկ
     Վերից դեպի ցած հայացքս բեկբեկ,
     Ծամածռվում եմ գիշեր, թե ցերեկ,
     Ասի թղթին տամ իմաստը թաքուն,
     Թե քանի քայլ էր ու քանի կանգուն։
     Պատրանքներիս մեջ մի կին անհոգի,
     Անդիմադիր է կապերս քանդում,
     Անձնատուր կամքին գեշ բան անողի
     Կշեռքի թաթին օրերս է բարդում։
     Անըմբեր ցավիս, որ մարդ չիմանա,
     Իմ ծանր տեղը թեթև է անում․․․
     Սիրունին ասեք թող չքմեղանա,
     Հիմա իր մեղքի հակերն եմ տանում։
     Ասեք, որ ինչ էլ իրարով տվեց,
     Սնապարծ միայն կակաչն էր սարին
     Ու շատերի մեջ, թե ինձ էլ թվեց,
     Մատներս եմ պարզել քնարի լարին։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3036 | 0 | 0
Facebook