Loading...

Articles

Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի «Կարիերայի» կենտրոնը սկսեց իր աշխատանքը

17:21, Monday, 18 March, 2019
Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի «Կարիերայի» կենտրոնը սկսեց իր աշխատանքը

Արդեն շուրջ երեք ամիս է Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում գործում Է «մասնագիտական կողմնորոշման Կարիերայի կենտրոն» որը զբաղվում է ուսումնարանի շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով:

Այն նպատակ ունի ուսումնարանի շրջանավարտներին տալ խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշում, օգնել նրանց ձևավորել և զարգացնել աշխատաշուկայի արդի պահանջներին անհրաժեշտ կարողություններ, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը, նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, արդյունավետ կապ ապահովել ուսումնարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև: Կարիերայի կենտրոնը ստեղծվել է տնօրենի հրամանով և պատասխանատու է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդման ծառայությունների մատուցման համար:
     ՈՒսումնարանի «Կարիերայի կենտրոնի» պատասխանատու է նշանակվել Քրիստինա Ասատրյանը:
    
     Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի լրատվական կենտրոն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4699 | 0 | 0
Facebook