Loading...

Articles

Ո՛Չ ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻՆ, Ո՛Չ ԼԳԲՏ-ԻՆ

12:19, Monday, 18 March, 2019
Ո՛Չ ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻՆ, Ո՛Չ ԼԳԲՏ-ԻՆ

Վերջին ժամանակներում ակտիվ քննարկվում է օրենքի երկու նախագծի՝ մարիխուանայի և ԼԳԲՏ-ի օրինականացումը ԱԺ-ի օրակարգում ընդգրկելու հարցը: Առաջին հայացքից դեպի Եվրոպա ու ԱՄՆ տանող այդ ուղին նոր հնարավորությունների և սոցիալական վիճակը բարեփոխելու հիանալի հնարավորություն է, իսկ հակառակ կողմից նայելիս՝ հիանալի արտացոլվում է ՀԱՅ ազգի, ՀԱՅ տեսակի, ՀԱՅ արժեհամակարգի, ՀԱՅԻ հավատքի, ՀԱՅԻ ավելի քան 8000 տարի չփոփոխվող գենոֆոնդի և մյուս բոլոր սրբությունների կորուստ: Այդ արժեքների կորստից հետո Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, պետություն, որտեղ ընտանիք արժեքն ու հավատքը օրինակ են ամբողջ աշխարհի համար և հիմքն են հայերի միասնության ու պետականության:
     Թմրանյութերով ու այլասերություն տարածելով ազգի ֆիզիկական ու կառուցող ուժը՝ տղամարդկանց նեյտրալիզացնելն ու ազգի վերատադրող ուժը՝ կանանց չեզոքացնելը կքայքայի և կոչնչացնի ազգը՝ ազգային պետությունը: Սարսափում ես, երբ մտածում ես, որ Հայաստանում նույնպես ի հայտ կգան դպրոցներում ու փողոցներում անմարդկային սպանդ իրականացնողներ, կխաթարվի խաղաղ ու անվտանգ կյանքը, կքայքայվեն մեզ համար այդչափ կարևոր մարդկային պարզ փոխհարաբերությունները: Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք դա է մեր երազանքը, մի՞թե մենք՝ հայերս պետք է դառնանք զոմբիացված մարդանման ամբոխ, որին ղեկավարելը, այս ու այն կողմ «քշելը» կդառնա շահագրգիռ կողմերի համար ջանք չպահանջող գործողություն: Մի՞թե Հայաստանն ու հայը կդառնան գործիք այլոց բիզնես շահերը սպասարկելու ու իրենց սեփական պատմությունը կերտելու գործում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4571 | 0 | 0
Facebook