Loading...
COMMENT.am

Articles

Ինչու մինչ օրս չեք հայտարարել, որ ձեր կողմից իրականացրած արտաքին քաղաքականությունը ապտակ էր Հայաստանի ինքնիշխանությանը

Artyom
Author:
Artyom
15:16, Thursday, 14 March, 2019
Ինչու մինչ օրս չեք հայտարարել, որ ձեր կողմից իրականացրած արտաքին քաղաքականությունը ապտակ էր Հայաստանի ինքնիշխանությանը

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Դավթյանը իր էջում գրել է՝ԵԱՀԿ մինսկի խմբի վերջին հայտարությունը բավական մտահոգիչ համարեցին Աժ խմբակցությունները և նախկին իշխանամեդ ուժի ներկայացուցիչ` Էդուարդ Շարմազանովը, որը համարեց տվյալ հայտարարությունը` որպես ապտակ Հայաստանի իշխանություններին, բայց հատկապես կարևոր է նկատել, որ վերջին հայտարարությունը իր էությամբ ամբողջովին հիշեցնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որի գաղտնազերծված տարբերակը 2009 թվականի հուլիսի 10 -ին հրապարակվել է Իտալիայի Լ՚Ակվիլա քաղաքում ։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ինչպես վերջին այնպես էլ 2009 թվականի հուլիսի 10-ի հայտարության մեջ հիշատակվում են հետևյալ 6 տարրերը ՝
     1.Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ:
     2.Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ:
     3.Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք:
     4.Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով:
     5.Ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք:
     6.Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

Հարկ է ընդգծել, որ 2007 թվականից ի վեր Հայաստանի իշխանություները, Մադրիդյան սկզբունքները համարել են բանակցային այն հիմքը, որի միջոցով կլուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը և այն կդառնա Միջազգային Հարաբերությունների լի իրավ սուբյեկտ: Մադրիդյան սկզբունքների առանցքային դերը մի շարք հայտարարություներով հաստատել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ։Այստեղից պարզ է դառնում, որ հանրապետական Էդուարդ Շարմազանովը չի ընդունում իրենց իրականացրած արտաքին քաղաքականությունը, Մինսկի խմբի շրջանակներում և դատապարտում է Մադրիդյան սկզբունքները, ինչը բավականին զարմանալի է: Եվ վերջում հարց Է.Շարմազանովին` .ինչու մինչ օրս չեք հայտարարել, որ ձեր կողմից իրականացրած արտաքին քաղաքականությունը ապտակ էր Հայաստանի ինքնիշխանությանը, քանի որ ձեր կուսակցության կառավարման ժամանակահատվածում հենց տվյալ 6 դրույթների վրա էք ցանկացել կառուցողական բանակցություններ վարել։

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2128 | 0 | 0
Facebook