Loading...

Articles

«Վերագնահատի՛ր արժեքները» (բախտագուշակ)

00:53, Wednesday, 13 March, 2019
«Վերագնահատի՛ր արժեքները» (բախտագուշակ)

Ինչ եմ ասելու ես այս հանդեսին,

Երբ քաղաքային մանրապատումն իմ,
     Ցամաք ձորերի սատկած աղվեսին
     Տնկեցի նման ձգեց անհայտին։
     Խորամանկելու այլ մի շարժառի՞թ
     Եվ կամ քծնելու հավելյա՞լ պատճառ,
     Անախորժ բան է հմայքը բառիդ,
     Բայց զրնգուն է ոնց դատարկ տակառ։
     Դիոգենեսն ու Մակեդոնացին,
     Մեծ Ալեքսանդրն ու պիթոսի գերին,
     Ում հետնորդները շուն էլ մնացին,
     Սակայն նվիրված ժուժկալ տերերին։
     -Ցանկացած մի բան, ինչ էլ որ խնդրես,
     Թե կուզես անգամ ձանձրույթդ ցրես,
     Ի կատար կածեմ, ճգնավոր անտեր․․․
     -Արևս ես ծածկել, մի կողմ գնա, տեր։
     Ճակատագրի հեգնանքի կորը․․․
     Նա տեսավ Մեծին, ոչ մեծությունը,
     Իսկ Մեծը՝ շանը, ոչ շնությունը,
     Երկուսն էլ մեռան միևնույն օրը։

պիթոս- հացահատիկի պահպանման համար նախատեսված կավե անոթ
     Ալեքսանդրը և Դիոգենեսը մահանում են նույն օրը` մ.թ.ա. 323 թվականի հունիսի 10-ին

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3496 | 0 | 0
Facebook