Loading...

Articles

Այսօր Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է:

12:39, Tuesday, 26 February, 2019
Այսօր Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է:

Ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, ֆրանսիական ռոմանտիզմի ռահվիրա: Ծնվել է 1802 թվականի փետրվարի 26-ին Բզանսոնում, մահացել՝ 1885 թվականի մայիսի 22-ին Փարիզում:

Վիկտոր Հյուգոն եղել է երեք եղբայրներից կրտսերը:
     Գրողի հայրը՝ Ժոզեֆ Լեոպոլդ Սիգիսբեր Հյուգոն (1773-1828 թթ.), նապոլեոնյան բանակի գեներալ էր, իսկ մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն (1772-1821 թթ.) ՝ նանտյան նավատիրոջ աղջիկը, դաշնակահարուհի էր։
     Հյուգոյի վաղ մանկությունն անցել է Մարսելում, Կորսիկայում, Իտալիայում (1807 թվական), Մադրիդում (1811 թվական), ուր ընտանիքը տեղափոխվում էր հոր աշխատանքի բերումով և կրկին վերադառնում Փարիզ:

Ճանապարհորդությունները խոր տպավորություններ են թողել գրողի հոգում, և դրանք իրենց արտահայտությունն են գտել նրա ստեղծագործություններում։

1813 թվականին Հյուգոյի մայրը՝ Սոֆի Թղեբյուշեն, սիրային կապ ունենալով գեներալ Լագորիի հետ, ամուսնալուծվում է և որդու հետ հաստատվում Փարիզում։

Վիկտոր Հյուգոն հայտնի քաղաքական գործիչ և մտավորական էր, ով մեծ դեր է կատարել XIX դարի պատմության մեջ: Նա նշանակալի տեղ է զբաղեցնում XIX դարի ֆրանսիական գրականության պատմության մեջ իր բազմաժանր ստեղծագործություններով:
     Հյուգոյի ստեղծագործություններից մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris, 1831 թ.) և «Թշվառները» (Les Misérables, 1862 թ.) վեպերը: Թատրոնում նա առաջադրում է ռոմանտիկ դրամայի տեսությունը իր «Կրոմվելի» առաջաբանում: Վիկտոր Հյուգոն մեծ ներդրում է կատարել ֆրանսիական պոեզիայի և թատրոնի բնագավառներում, ներշնչվելով իր ժամանակակից, այդ թվում՝ արևելյան գրողներից:
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3942 | 0 | 0
Facebook