Loading...

Articles

Կարծես զգացել է, որ ուրբաթն ու տասներեքը կործանելու են իրեն

13:17, Monday, 25 February, 2019
Կարծես զգացել է, որ ուրբաթն ու տասներեքը կործանելու են իրեն

Որովայնային ժանտախտից կյանքի ծաղկուն շրջանում մահացած ֆրանսիացի բանաստեղծ Ժյուլ Տելիեն (1863 -1889) մահվան տարում ընդամենը 26 տարեկան, այսինքն երկու անգամ տասներեք տարեկան է եղել: Ծնվել է Ֆրանսիայի Վերին Նորմանդիա երկրամասի Հավր քաղաքում, 1863 թվականի փետրվարի 13-ին: Հզոր տաղանդի շնորհիվ կարճ ժամանակում մեծ ճանաչման հասած երիտասարդ բանաստեղծն իր ստեղծագործություններից մեկն այսպես է սկսել.

«Ես ծնվել եմ ձմեռաշունչ ամսվա 13-ին, ուրբաթ օրը, հյուսիսային ծովի ափի մառախլապատ մի երկրամասում…»:

Իսկ որովայնային ժանտախտով նա վարակվել էր Ալժիրում, մահացել է Թուլուզ քաղաքի հիվանդանոցում` հոսպիտալացվելուց 13 օր անց:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3161 | 0 | 0
Facebook