Loading...

Articles

Մատչելի գներով հանգիստ․Հայաստանը ներառվեց այդ երկրների ցանկում

14:03, Saturday, 23 February, 2019
Մատչելի գներով հանգիստ․Հայաստանը ներառվեց այդ երկրների ցանկում
     ՀՀ-ն ճամփորդությունների բյուջետային ուղղությունների թվում է Հայաստանն ընդգրկվել է երկշաբաթյա հանգստի համար մատչելի երկրների ցանկում, հայտնում է Skyscanner-ը: Փորձագետները հաշվարկել են երկշաբաթյա ուղևորության արժեքը 2 մեծահասակ անձի համար 30 երկրներից մեկը: Հաշվի է առնվել ՌԴ քաղաքներից ավիատոմսերի միջին արժեքը, ինչպես նաև հյուրանոցային համարի կամ բնակարանի վարձակալման գինը, սնունդը սրճարաններում և ռեստորաններում, տրանսպորտի և զվարճանքների ծախսերը: Հայաստանից բացի, բյուջետային հանգստի առաջատարներ են համարվել նաև Բելառուսը, Մոլդովան, Աբխազիան և Վրաստանը, գրում է ՌԻԱ Նովոստին: Վարկանիշում ընդգրկվել է նաև 9 էկզոտիկ ուղղություն: Ամենաէժան ուղղությունը Հնդկաստանն է՝ այնտեղ մեկնողներն ընդամենը 32 դոլար ավելի կծախսեն, քան Վրաստան մեկնողները (1594 դոլար` 1562-ի դիմաց): Ավելի թանկ կլինի ուղևորությունը Աֆրիկա՝ Մարոկկոյում երկշաբաթյա հանգստի բյուջեն կկազմի միջինը 1962 դոլար: Մատչելի էկզոտիկայի ցանկում են հայտնվել նաև Վիետնամը՝ 1980 դոլարով և Շրի Լանկան՝ 2072 դոլարով, որոնք, Խորվաթիայից և Հունաստանից էժան են: Ցուցակում են նաև Ինդոնեզիան՝ 2201 դոլարով, Թաիլանդը՝ 2266 դոլարով, Թունիսը՝ 2400 դոլարով և Տանզանիան՝ 2704 դոլարով:
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1783 | 0 | 0
Facebook