Loading...

Articles

Զգուշացեք Քոչարյանի վկաներից

12:42, Thursday, 21 February, 2019
Զգուշացեք Քոչարյանի վկաներից

Ասում են, մեր օրերում անշահախնդիր բարեգործություններ և մտահոգություններ ժողովրդի համար չեն լինում, և ցավով պետք է նշեմ, որ ասվածի մեջ կա ճշմարտություն; Վերջին շրջանում, Ռոբերտ Քոչարյանի մոլի երկրպագու կամուֆլյաժ Արմեն Մինասյանը ներկայանալով որպես, , Կրակի շուրջ, , նախաձեռնության անդամ, այցելում է տարբեր գյուղեր, զրուցում գյուղացիների հետ, այցելում նրանց բնակարաններ, , , մտահոգվում, , նրանց խնդիրներով: Գյուղացիները չճանաչելով նրան, բնականաբար հային վայել ձևով ջերմ ընդունելություն են ցույց տալիս իբրև թե իրենց ցավերով ապրող այդ մարդուն: Ուզում եմ տեղեկացնել, որ, , կամուֆլյաժ Արմենը, , արդեն տևական ժամանակ ակտիվ քարոզչություն է տանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին, տարբեր հարթակներով քաղաքացիներին կոչ է անում սատարել ու պաշտպանել Ռ.Քոչարյանին, իհարկե դա չի անում անվճար և բավականին կլորիկ գումար է ստանում այդ նույն գյուղացուց հափշտակված միջոցների հաշվին:

Իհարկե, դա իր գործն է, միգուցե նա պարզապես իր հացի խնդիրն է լուծում և գումար վաստակում, պարզապես զավեշտալի է, որ հիմա նա փորձում է միավորներ վաստակել հասարակ գյուղացիների հաշվին՝ խաղալով այդ մարդկանց զգացմունքների հետ, և այս ամենը իրականում հանուն իր շահի, այլ ոչ թե գյուղացիների ցավով մտահոգված:

Ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե ով ով է, և պետք է իմանա:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
764 | 0 | 0
Facebook
COMMENT.am