Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Առաջին անգամ Հայաստանում, փետրվարի 24-ին

02:41, Thursday, 21 February, 2019
Առաջին անգամ Հայաստանում, փետրվարի 24-ին

Հարցազրույց Հայաստանի պաշտոնական K1 ֆեդերացիայի նախագահ, աշխարհի չեմպիոն, գործող պրոֆեսոինալ մարզիկ Ռազմիկ Ղուլինայն (El Caballero) -ի հետ


    

-Ռազմիկ, Ձեզ գիտենք որպես K1 պրոֆեսիոնալ քիկ բոքսի աշխարհի չեմպիոն: Մի փոքր կպատմե՞ք այն ճանապարհի մասին, որով անցել եք:

-Իհարկե կպատմեմ: Քանի որ արդեն աշխարհի չեմպիոն եմ, պարզ է, որ բարդ ճանապարհ եմ անցել, շատ իրավիճակներ են եղել, որ կյանքում ինձ կոտրել են, բայց Փառք Աստծո այդ ամեն ինչը հաղթահարելով հասել ենք այս արդյունքների: Չեմ պատրաստվում նահանջել: Ավելին ասեմ, պատրաստվում եմ ավելի մեծ բարձունքներ նվաճել: Եթե չլինեին այդ դժվարություններն ու փորձությունները, ես չէի հասկանա իմ արժեքը կյանքում:

-Իսկ ի՞նչ քայլեր կձեռնարկեիք Հայաստանում սպորտը զարգացնելու ուղղությամբ, այն ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով:

-Նախ առաջինը, ես կփոխեի սպորտի հետ կապված մտածելակերպը մարդկանց մեջ: Մարդիկ սպորտային դիալեկտիկան լավ չեն պատկերացնում: Կարելի է կազմակերպել բարձր մակարդակի մրցաշարեր, սեմինարներ, պետք է ստեղծել առավել նպաստավոր պայմաններ, որպեսզի սպորտսմենները ավելի շատ գումար աշխատեն, ներդրվի նաև գումարներ՝սպորտը զարգացնելու համար:

- Ի՞նչն է կարևոր K1 սպորտաձևում։

-Հոգեբանորեն պատրաստված լինելը և հաղթանակի ձգտումը։

-Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ապագայում, որպես Հայաստանը ներկայացնող մարզիկ։

-Միջազային մեծ ռինգերում կարող եմ պատվով ու փայլուն կերպով ներկայացնել Հայաստանը։

-Ո՞րն է Ձեզ ոգևորող ուժը։

-Իմ երազանքները։

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին։

-Երբեք, երբեք չկոտրվել։

-Եթե չլինեիք սպորտսմեն, ապա ի՞նչ։

-Երևի կզբաղվեի բիզնեսով։

-Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

-Շատ եմ սիրում կարդալ և զբոսնել։

-Մենք գիտենք, որ փետրվրվարի 24-ին, նախկին Միկա մարզահամերգային համալիրում, մեկնարկելու է Հայաստանում նախադեպը չունեցող, լայնամաշտաբ MIX FIGHT 40 մրցաշարը, որտեղ Դուք պայքարելու եք WKL վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար և որտեղ խաղարկվելու է նաև WMMAL վարկածով եվրոպայի չեմպիոնի գոտիները։Մի փոքր կմանրամասնե՞ք։

-Նախ նշեմ, որ չորս տարի ես մենամարտել եմ արտասահմանում։Հայաստանի անունն ու պատիվը միշտ բարձր եմ պահել, դրա շնորհիվ այնտեղի մարզիկները ճանաչել են մեր երկիրը, այն ֆեդերացիան, որը ներկայացնում ենք, մեր գործունեությունը և նրանք այսօր ևս պատրաստ են մասնակցելու MIX FIGHT կազմակերպության շրջանակներում կազմակերպվող փետրվարի 24-ին կայանալիք մրցաշարին, որն իրոք շատ տպավորիչ ու դիտարժան է լինելու սպորտային պատմության մեջ։Ես մենամարտելու եմ իսպանացի մարզիկ՝ Մանուել Գարսիայի հետ, որը բավականին լավ մարզիկ է։

Միկա մարզահամերգային համալիրում կայանալիք այդ շատ սպասված մրցաշարը կցուցադրվի ուղիղ եթերով՝ կենտրոն հեռուստաընկերության կողմից։ Տոմսերը վաճառքի են։ Ցանկության դեպքում կարող են գրել մեզ Official K1 Federation in Armenia կամ AR federation պաշտոնական էջերին։

Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել Գագիկ Ծառուկյանին, որ ուշադրություն է դարձնում ոչ օլիմպիական մարզաձևերին, շնորհակալ եմ MIX FIGHT կազմակերպության պռոմոթեր՝ Վարդան Մնացականյանին։Բոլորիս մաղթում եմ հաղթանակ։


    
    
    
    
Ռազմիկ Ղուլինյան(El Caballero)
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5232 | 0 | 0
Facebook