Loading...

Articles

Գրագողությամբ զբաղվելը դատապարտելի արարք է

23:39, Wednesday, 20 February, 2019
Գրագողությամբ զբաղվելը դատապարտելի արարք է
     Պատահաբար, տարբեր կայքերում հայտնաբերեցի իմ պատմվածքների հրապարակումը և տարածումը առանց աղբյուրը կամ հեղինակի անունը նշելու: էլ չեմ խոսում առանց հեղինակի կամ «Մամուլի խոսնակի» համաձայնությունը հարցնելու: Պատմվածքները գրելու համար ժամանակ է պահանջվել և մտավոր կարողություն: Ցանկությունս է եղել ոչ թե «սենսացիա» անել, այլ օգնել մարդկանց նման իրավիճակներում չհայտնվել և հայնվելու դեպքում՝ կողմնորոշվել: Միթե՞ կարելի է ուրիշի «արտադրանքը» , գողանալ և «սեփականաշնորհել» վերջում էլ ավելացնել՝ «Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...»
     Այդ է պատճառը, որ այլևս չեմ հրապարակում որևէ պատմվածք, չնայած նմանատիպ շատ պատմվածքներ ունեմ: Գեղեցիկ չէ գրագողությունը: Դա հավասար է նրան, որ ես էլ Թումանյանի «Գիքորը» , պատմվածքը ներկայացնեմ որպես իմը:
     Ամոթ է, հարգելի կայքեր և անհատներ: Մի արեք նման բան:
To promote the post

Like
2
Dislike
0
| | |
8441 | 0 | 0
Facebook
COMMENT.am