Loading...

Articles

Սերը

17:01, Sunday, 17 February, 2019
Սերը

. ՍԵՐԸ


    

Սերը սիրուն է, սերը գարուն է,

Սերը ծաղկում է, սերը կանչում է,

Սերը սիրելով կամաց թակում է

Քո սրտի դուռը…


    

Սերը թռչուն է, սերը թռչում է,

Սերը ժպտում է, սերը ճախրում է,

Սերը գալիս է, որ թեթևացնի

Քո կյանքի բեռը…


    

Սերը սիրում է, սերը սիրվում է,

Սերը գերում է, սերը ներում է,

Քնքույշ երգերով դանդաղ տանում է

Իր որոգայթը…


    

Սերը դավում է, սերը տանջում է,

Սերն անողոք է, սերը բողոք է,

Ինչ էլ, որ լինի, տալիս-առնում է

Իր գինն ու կայքը…


    

Հեղինակ` Անանի


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2712 | 0 | 0
Facebook