Loading...

Articles

«Յանկի Դուդլ» երգը

21:17, Wednesday, 13 February, 2019
«Յանկի Դուդլ» երգը

Անկախության պատերազմի առաջին իսկ օրերից ամերիկացիների զինված պայքարի ուղեկիցն է եղել «Յանկի Դուդլ» երգը, որը ծնունդ է առել 1775/76 թվականի ձմռանը` պայքարի ամենաօրհասական փուլում.

Յանկի Դուդլը եղավ դժոխքում,

Ասում է` սառնամանիք է:

Ով դիմացել է Վելլի Ֆորժում,

Դժոխքից չի վախենում:

Յանկի՛ Դուդլ, ձգվի՛ր,

Մեզ խիզախությունդ ցույց տուր:

Ո՞վ է կոտրելու

բրիտանացիների ամբարտավանությունը.

-Իհարկե', Յանկի Դուդլը:

Ամենասկզբում այս երգը երգիծական բնույթ է ունեցել: Հետազոտողները պարզել են, որ երգի շատ պարզ մեղեդին կարծես թե հայտնի է եղել Կարլ Առաջին թագավորի ժամանակների Անգլիայում, իսկ երգի անունն էլ «Nankey-Doodle» է եղել: Թագավորական հեծելազորայիններն են այն երգել, որպեսզի ծաղրեն Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելին: Հետագայում անգլիական զորքերի ստորաբաժանումներից մեկի բժիշկ Ռիչարդ Շակբերգը երգի բառերն այնպես է փոխում, որ բրիտանացիները կարողանան երգի միջոցով ծաղրել հյուսիսամերիկացի նորակոչիկներին: Անկախության նվաճումից հետո երգի տեքստը մի քանի անգամ փոփոխություններ է կրել, դրա որոշ հատվածները մանկական երգերի են վերածվել: Ստորև ներկայացվածը (մասնակի կրճատուներով) համարվում է Կոննեկտիկուտ նահանգի օրհներգը:

Յանկի Դուդլը մեզ մոտ եկավ

պոնիին հեծած…

Գնեց վարսակի շիլա,

Հետո կճուճ գնեց,

Հետո ցատկեց ձիու վրա

Ու սլացավ տուն:

Այստեղ-այնտեղ մտավ,

Շուրջբոլորը պտտեց

Ու վերջապես զորահավաքի

Տեղամաս մտավ:

Բայց Յանկի Դուդլը չվախեցավ,

Որ անհարմար վիճակի մեջ է ընկել:

Թշնամիները փախուստ տվին նրանից,

Որը՝ շապիկով, որը՝ վարտիքով:

Մեր յանկին թեպետ պարզամիտ է,

Բայց ջենտլմեն կարծես լինի.

Փետուրը ցցեց գլխարկին՝

Վերջին մոդայի համաձայն:

Յանկի՛ Դուդլ, արշավի՛ր,

Յանկի Դուդլը դենդի է:

Դե տե՛ս՝ չտրորես

Մեր Սենդիի ոտները:

Ես ճամբարի միջով գնում եմ,

Հայրիկի հետևից,

Իսկ շուրջս՝ լիքը զինվոր՝

Թթված կաթից պինդ:

Յա՛նկի Դուդլ, պա՛ր արի,

Յանկի Դուդլը դենդի է:

Բոլոր աղջիկներն էլ լավիկն են,

Տղանե՛ր, մի՛ վախեցեք:

Սպաները՝ հարուստ,

Մանրադրամն էլ անհաշիվ,

Հրամանատար Վաշինգտոնը

Լավ ձի է հեծել:

Իսկ նրա լայնեզր գլխարկին

Ժապավեններ ու փետուրներ են…

Հարսնացուիս համար ես դրանք կկապեմ,

Բայց թե՝ ո՛չ հիմա:

Այնտեղ միայն մեկ թնդանոթ կա,

Թնդանոթի տակ՝ սայլակ,

Փողը գերանի պես հաստ է,

Ուզում ես ապրել՝ մի՛ հապաղիր:

Մի անգամ դմփացրինք դրանով,

Շատ զվարճալի էր:

Ոնց որ հայրիկի հրացանը,

Բայց ավելի ահեղաձայն:

Հայրիկը հրացանը լիցքավորեց,

Ու թունդ հայհոյեց…

«Յանկի» երգը լավն է,

Հենց երգես այն, թշնամիներն

Անմիջապես կծլկեն:

Հրամանատարները

Ե՛վ կոպիտ են, և՛ ահեղ,

Որպեսզի չքնեմ,

Կարգադրում են շեփոր փչել:

Նրանք տակառիկ էլ ունեն,

Վրան կաշի քաշած:

Թխկացրու այն, և մեկ ակնթարթում

Բոլորը շարք կկանգնեն:

Ախպերս ճչում է՝ մի՛ վախեցիր,

Ինքը շատ խիզախ է:

Վախվորած թաքնվում եմ

Ու անշարժ մնում…

Տեսնեմ տականքները

Մեզ վրա կրակ են թափում…

Մտածեցի. «Ես ձեր...

Այս ի՞նչ մրցավազք է»:

Հիշում եմ գերեզմաններ փորելը…

Ինչպես էին թշնամիները տապալվում…

Գլխարկս հանեցի, հարգանքի տուրք մատուցեցի

Ու եկա տուն՝ մայրիկիս մոտ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3584 | 0 | 0
Facebook