Loading...
Today:  Wednesday, 20 February, 2019
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%

Articles

Մարդկանց տներն այրվում են, բայց հարցը չի լուծվում

10:39, Sunday, 10 February, 2019
Մարդկանց տներն այրվում են, բայց հարցը չի լուծվում

Դեկտեմբերի կեսերին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում նորից հրդեհ էր բռնկվել: Այս անգամ ծխախեղդ էին եղել 3–րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչները: Ի դեպ, այս թաղամասում հրդեհի դեպքերը նորություն չեն: Ավելին՝ թաղամասը հայտնի է իր մեծ ու փոքր հրդեհներով, որոնց հետևանքով բավականին մարդիկ են կյանքից զրկվել: Այդ մասին գիտեն բոլոր նախկին ու ներկա ղեկավարները, բայց հատկապես նախկին, բայց վերաբերմունքն այդ թաղամասում ապրող բնակիչների հանդեպ այդպես էլ չի փոխվել:


     Ի դեպ, թաղամասը 1988 թվականի երկրաշարժից հետո է ձևավորվել, երբ Ստեփանավան քաղաքում ամբողջովին ավերվել է «Չերեմուշկա» կոչվող թաղամասը: Փայտից կառուցված եռահարկ ժամանակավոր կացարանները 10 տարով են հանձնվել բնակիչներին, մինչև նոր և հիմնական բնակելի տներ կառուցվեն նրանց համար: Կառուցված բնակարաններում տեղավորել են 297 ընտանիքի՝ ընդհանուր առմամբ մոտ 1000 բնակչի, բայց ….

Բայց 30 տարի է անցել, սակայն, այդ «ժամանակավոր» կառուցված կացարաններն իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար: Այնտեղ ապրող արդեն երրորդ սերունդն է մեծանում: Արդեն նրանց աչքն էլ է ջուր կտրել մի լավ լուրի սպասելով: Մարդիկ այստեղ ապրում են տունն ու տեղը հրդեհվելու, շենքը քանդվելու ամենօրյա վտանգն աչքների առջև: Եվ այդ պայմաններում 30–րդ Ամանորը դիմավորեցին:
    
    

Թաղամասում տեղի ունեցած հերթական դժբախտ դեպքի մասին տեղեկությունը վերջնականապես հունից հանել է բնակիչներին:
    
     Նյութի շարունակությունը՝ աղբյուրի հղումով:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
590 | 0 | 0
Facebook