Loading...

Articles

Մենք չպետք է շարունակենք աշխարհին նայել 95 թվականի տեսանկյունից

10:03, Sunday, 10 February, 2019
Մենք չպետք է շարունակենք աշխարհին նայել 95 թվականի տեսանկյունից
    
«ՅՈՒՆԵՍԿՈ» –ի նախկին ղեկավար Նատալյա Բոկովան ազգությամբ բուլղարուհի էր, գուցե բուլղարացի թուրք էր, քանի որ Բուլղարիայում շատ թուրքեր են ապրում: Այսինքն, ալիևյան նավթադոլարներից սնվող մարդկանց հույսին մնալ պետք չէ, համոզված է «Կարին» երգի պարի համույթի ղեկավան Գագիկ Գինոսյանը:

    
«Բայց իմ կարծիքով հարկավոր է միջազգային մեծ աղմուկ բարձրացնել նմանօրինակ որոշումների դեմ: Մյուս կողմից հարկավոր է աշխարհի հռչակավոր սրահներում տարբեր համերգներ կազմակերպել, աշխարհի ուշադրությունը սևեռել հայկական մշակույթի վրա: Բայց հարց է ծագում, թե ինչ էին անում մեր իշխանությունները, երբ Ադրբեջանը այս կամ այն հայտն էր ներկայացնում: Ինչու չեն բարձրաձայնում, թե «ՅՈՒՆԵՍԿՈ» – ում ո՞վ է մեր ներկայացուցիչը և ինչո՞վ է նա առհասարակ զբաղված: Պետք է նաև այս հարցերին նույնպես պատասխան տրվի: Հակառակ դեպքում ստացվում է, որ ինքներս մեզ պարապուրդի ենք ենթարկել», – ասաց Գ. Գինոսյանը:

    
Համույթի ղեկավարի խոսքով, խորհրդային ժամանակներից տասնամյակներ շարունակ Ադրբեջանը զբաղված է եղել պատմություն և մշակույթ հորինելով: Հիմա ևս շարունակում է այդ ավանդույթները և ինչ հնարավոր է, փորձում են իրենցը դարձնել:

    
«Սերունդ դաստիարակելու համար իրենց պետք է ստեր հորինելով «հիմնավորումներ» ստեղծել: Սեփականը չունեցողի հոգեբանություն է, որի պատճառով էլ ինչ կարողանում են, սրանից–նրանից են գողանում: Սա նաև հայկական անտարբերության հետևանք է: Ես նոր եմ վերադարձել ԱՄՆ–ից և սարսափելի զայրացած եմ: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնում «Հայաստան» ցուցահանդես է կազմակերպված, որտեղ ներկայացված են «Աստվածաշունչներ», խաչքարեր, հոգևորականների պարագաներ և ուրիշ ոչինչ: Ո՛չ տարազ է ներկայացված, ո՛չ պարարվեստ, ո՛չ ճարտարապետություն, ո՛չ մի բան: Ինչպե՞ս կարելի է հիսուն «Աստվածաշունչ» ներկայացնել և չներկայացնել «Սասունցի Դավիթ» էպոսը, Երվանդ Քոչարին, Կոջոյանին, Կոմիտասին, Մաշտոցին: Ես ամոթով դուրս եկա այդ ցուցահանդեսից: Ամոթ է մի վայրում նման ցուցահանդես կազմակերպելը, ուր հարյուրավոր ազգեր են ապրում: Սեփական մշակույթի հանդեպ նման վերաբերմունքի պայմաններում բնական է, որ օտարը ոտնձգություն կանի մեր մշակույթի հանդեպ: Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց այս ամենը խոսում է այն մասին, որ ամեն մեկն իրենով է զբաղված, ոչ թե նրանով, ինչով պետք է իրականում զբաղվի», – ասաց Գ. Գինոսյանը:
    
     Նյութի շարունակությունը՝ աղբյուրի հղումով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3007 | 0 | 0
Facebook