Loading...

Articles

Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ոչ մի խնդիր էլ չի լուծվի

09:23, Sunday, 10 February, 2019
Եթե ամեն մեկն իրեն Հայկ Նահապետ կարծի, ոչ մի խնդիր էլ չի լուծվի
    
Ցավալի է նաև, որ չի հաջողվում միջազգային հանրությանը պատմականորեն փաստարկված այն իրողությունները ներկայացնել, որ, օրինակ, քոչվոր ցեղերը չեն կարող լավաշ ունենալ, քանի որ թոնիր ունենալու համար նախ հարկավոր էր նստակյաց կենսակերպ ունենալ, իսկ կովկասյան թաթարները քոչվոր կյանք են վարել: Եվ եթե նման հարցերում Հայաստանն իր ասելիքը չի կարողանում տեղ հասցնել, ապա բնական է, որ «ՅՈՒՆԵՍԿՈ» –ն ազատորեն կօգտվի ադրբեջանական նավթադոլարներից և ցանկացած որոշում կարող է ընդունել, համոզված է «Կարին» ազգագրական երգի պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

    
    
«Եթե մենք ներկայացնենք, որ Ադրբեջանն ընդամենը 100 տարվա պատմություն ունի, քանի որ այսօրվա ադրբեջանցիները նույն կովկասյան թաթարներն են, որոնք ընդամենը ապրել են Ռուսաստանի տիրապետության ներքո, անգամ 1914 թվականին Ցարական Ռուսաստանի հանրագիտարանում այդ պետությունն իր ազգությամբ գրանցված չի եղել, և առաջին անգամ ադրբեջանցի և Ադրբեջան անվանումները 1918 թվականին են շրջանառության մեջ դրվել, ամեն ինչ առավել հասկանալի կլինի միջազգային հանրության համար:
    
     Այսինքն, եթե մենք այնքան ապաշնորհ ենք, որ չգիտենք խորքային դիվանագիտական կռիվներ նախաձեռնելու և իրականացնելու մշակույթը, բնականաբար, կհայտնվենք մակերեսային կռվի դաշտում և անգամ կարող ենք ագրեսորի պիտակ վաստակել: Եթե մենք մինչ օրս չենք կարողացել հակամարտության ելակետային հարցերը ճիշտ սահմանել և մեր կռիվը սկսում ենք 1991 կամ 1994 թվականից, այդ իսկ պատճառով էլ սկսում ենք մշակութային, դիվանագիտական և քաղաքական առումներով պարտություններ գրանցել», – ասաց Գ. Գինոսյանը:
    
    
     Նյութն ամբողջությամբ՝ https://armweekend.com աղբյուրի հղումով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3382 | 0 | 0
Facebook