Loading...

Articles

Նիկոլ Փաշինյանի նոր կոչը

20:47, Thursday, 07 February, 2019
Նիկոլ Փաշինյանի նոր կոչը
    

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կոչ է արել համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:


    

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են և ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլև բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են», - գրել է Նիկոլ Փաշինյանը:


    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
3604 | 0 | 0
Facebook