Loading...

Articles

Սամվել Բաբայանին անհրաժեշտ է 5 /10% ստորագրություն` ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար

23:02, Wednesday, 06 February, 2019
Սամվել Բաբայանին անհրաժեշտ է 5 /10% ստորագրություն` ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ. Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Հայաստանում անընդհատ խոսում են, թե ես ինչու՞ չեմ վերադառնում Ղարաբաղ։ Օրենքով սահմանափակված է, 10 տարի անընդմեջ չեմ ապրել այնտեղ, չեմ կարող նախագահի թեկնածու լինել։ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի ես էլ մասնակցեմ։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք։ Ոչ թե նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն ունեմ, այլ ինձ պարտադրում են», - ասել է նա։
     Հարցին, թե ո՞վ է պարտադրում, Սամվել Բաբայանը պատասխանել է.
     «Ստորագրությունը հավաքենք, կտեսնեք՝ ով է պարտադրում։ Ես հասկանում եմ, որ ես դեր ունեմ, դեռ մարած չեմ։ Կփորձենք ամեն ինչ անել, օգուտ բերել։ Ստորագրահավաքը մեկնարկելու է մարտ ամսից, որից հետո պարզ կլինի՝ իշխանությունը կատարո՞ւմ է այդ պահանջը, որը կա Սահմանադրությունում գրված, թե դա էլ է անտեսում։ Հասկանո՞ւմ եք, այնքան պարադոքս է, որ այսօրվա գործող նախագահը 1999 թվին Մոսկվայից եկել է և 2007 թվին նախագահ է ընտրվել։ 10 տարի անընդմեջ ապրե՞լ է. իհարկե, ոչ։ Քեզ համար են սահմանափակել, այդ օրենքը հենց քո համար են գրել։ Կփորձենք հաղթահարել»:
     Ստորագրահավաքի նախաձեռնողը ժողովուրդն է. «Ոչ մի քաղաքական ուժ, այլ միայն ժողովուրդը՝ անհատներ, մարդիկ, կողմնակիցներ, ցանկություն հայտնողներ, որոնք ուզում են, որ դու վերադառնաս։ Նորից եմ ասում, որ ստորագրահավաքն անպայման լինելու է՝ բավարար քանակությամբ եւ կրկնապատկված։ Սա հանրաքվե է, մենք չենք թաքցնում։ Իրենք ինչքան կարողանում են, թող խանգարեն, որ այդ ստորագրությունները չհավաքվեն։ Ինձ համար դա խնդիր չի, դա իրենց պրոբլեմն է։

Ես, երբ եղել եմ Ղարաբաղում, Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ գիծ ենք քաշում։ Ինձ թվացել է՝ պետք է հասկանային, որ այսօր այնքան ծանր է Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, որ անձնական «քեն քշել», անձնական խնդիրներ լուծել, սրա-նրա հետ կոնֆլիկտներ անել իմաստ չունի։ Կարող ենք պետություն կորցնել, կարող ենք տարածքներ կորցնել, պետք չի դա անել։ Ես իմ պարտքը կատարել եմ, բացատրել եմ եւ ասել եմ անկեղծ, որ անձնական որեւէ խնդիր որեւէ մեկի հետ լուծելու չունեմ», - ասել է Բաբայանը։

Հարցին՝ այդ հանդիպումից հետո Բակո Սահակյանը «գիծ քաշե՞լ է», նա պատասխանել է.

«Հարց է՝ Բակո Սահակյանը քաշե՞լ է այդ գիծը, թե՞ չի քաշել, կերեւա մոտ ժամանակներս» ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3379 | 0 | 0
Facebook