Loading...

Articles

Այն սևաչյա հայուհուն…

13:40, Sunday, 03 February, 2019
Այն սևաչյա հայուհուն…
    
    
    

Հեռո՜ւ, օտա՜ր քաղաքում

Լուսամուտից կիսաբաց,

Մի կարո՜տ էր երևում,

Երևո՜ւմ էր

Մի հայացք…


    

Դառը՝ ցավի հետ ձուլվել

Քարացել էր շուրթերին,

Ինչպես ամուլ ծառի ստվերները

Նարնջենու փեշերին:


    

Կարծես մահը գլխից սկսվել

Դանդա՜ղ սրտին էր իջնում,

Տեսնես ո՞ւմ կամ ի՞նչ էր փնտրում

Հեռո՜ւ, օտա՜ր այդ երկրում:


    

Ազատությո՞ւն թե

Ոսկի,

Ճոխությո՞ւն թե

Զեխությո՞ւն,

Աստեղային ճաճանչնե՞ր …

Ա՜խր, չէ՞ որ օտար հողում,

Նույնիսկ քամի՜ն, քամի՛ չէ…


    

Արեգակը դիմակո՛վ է,

Լույսն արարիչ ձեռնոցով,

Կյանքն անճոռնի երախով է՝

Ամե՜ն, ամեն ինչ կլանող …


    

Անկանգ են բոլոր ստվերները,

Ամեն ծառ ու թուփ արյունոտ,

Պատիվ է - պատիվը վաճառելը,

Մի կաթիլ ջո՜ւրը կում է մի ամբողջ:


    

Ի՞նչ գտար,

Ի՞նչ կորցրեցիր,

Ի՛մ հայուհի սևաչյա,

Հարստությո՞ւն,

Պատի՞վ, փա՞ռք,

Թե դեմ առար առատությունը կրծող

Ատամներին երկաթյա…


    

Դե՜ մի՛ տխրիր,

Այս աշխարհում

Միշտ էլ ցա՛վ կա ու չարիք,

… Անհոգ է նա ով կյանքում

Չի՛ կորցրել հայրենիք…


    

…Հեռո՜ւ օտա՜ր քաղաքում

Լուսամուտից կիսաբաց,

Ինչպես ծառի կեղևին փորագրված մի անուն,

Մի կարո՜տ էր…

Մի հայացք …


    

01.02.16

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3538 | 0 | 0
Facebook