Loading...

Articles

«Բանակը պետության ամրոցն է»

10:09, Thursday, 31 January, 2019
«Բանակը պետության ամրոցն է»

«Բանակը պետության ամրոցն է» այս խորագրի ներքո Կապանի N13 հիմնական դպրոցի IVբ դասարանի դասվար Կարինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Կապանի N զորամասի հրամանատարական կազմը և զինվորները: Հանդիսությունը սկսվեց աշակերտների ողջույնի և շնորհավորանքի խոսքով: Հայրենասիրական, ռազմական խրոխտ երգերի ու պարերի կատարումներով աշակերտները շնորհավորեցին Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ պանծալի և փառավոր տոնը: Յուրաքանչյուր հայորդի հպարտություն ու երախտագիտություն է տածում դեպի Հայկական բանակը, որի գոյությունը մեր նորանկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից է: Հայոց փոքրիկ ռազմիկներն իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին N զորամասի զինծառայողներին: Հայկական բանակի տոնին համահունչ N զորամասի զինվորները հնչեցրին և՛ շնորհավորանքներ և՛ բարեմաղթանքներ և երաժշտական գեղեցիկ կատարումներ:
     Այսօր հիրավի փառահեղ տոն է ոչ միայն բանակի ու ծառայող զինվորների, այլեւ նրանց ծնած հերոս մայրերի, հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր երիտասարդ տղաների ու բոլոր նրանց, ում համար ազգն ու բանակը իրական հպարտանալու արժեքներ են: Եվ ուրեմն, թող շնորհավո՛ր լինի բոլորիս տոնը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6990 | 0 | 0
Facebook