Loading...

Articles

Եվրոպայի մասին այս փաստերը քչերը գիտեն

20:15, Saturday, 19 January, 2019
Եվրոպայի մասին այս փաստերը քչերը գիտեն
    
  • Մոտ 4մլն քառակուսի մետր տարածք ունենալով հանդերձ Եվրոպան երկրորդ ամենափոքր աշխարհամասն է աշխարհում՝ Ավստրալիայից հետո: Բայց չնայած իր փոքր չափերին այն բավականին խիտ է բնակեցված: Բնակչության թվով Եվրոպան երրորդն է՝ Ասիայից և Աֆրիկայից հետո:

    
  • Եվրոպայում կա 46 պետություն: Ռուսաստանը դրանցից ամենամեծն է և զբաղեցնում է աշխարհամասի մոտ 40 %-ը:

    
  • «Եվրոպա» բառի ծագումն ու բացատրությունը դեռևս հայտնի չէ: Որոշ մարդիկ կարծում են, որ այն ծագել է Զեվսի բազմաթիվ կանանցից մեկի՝ Եվրոպայի անունից: Ոմանք հավատացած են, որ անունը ծագել է հունական «eurus» բառից, որը նշանակում է լայն, մյուսներն էլ՝ որ անունը ծագել է սիրիական «ereb» ՝ արևմուտք բառից:

    
  • Եվրոպայում մարդիկ խոսում են 200-ից ավելի լեզուներով:

    
  • Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքում գոյություն ունի «Վիկտոր Հյուգո» անունով փողոց:

    
  • Երբ Մեծ Բրիտանիայում մարդիկ 100 տարեկան են դառնում, կամ տոնում են իրենց ամուսնության 60-ամյակը, թագուհին նրանց համապատասխան բացիկ է ուղարկում:

    
  • Շվեդիայի՝ Twitter-ի պաշտոնական էջն ամեն շաբաթ տրվում է մի պատահական քաղաքացու՝ այն ղեկավարելու համար:

    
  • Շվեյցարիայում ավելի շատ բանկեր կգտնեք, քան ատամնաբուժարաններ:

    
  • Եվրոպայի ամենաշատ այցելվող վայրը ոչ թե Էյֆելյան աշտարակը կամ Բիգ Բենն են, այլ Փարիզի Դիսնեյլենդը:

    
  • Ռուսաստանում կա մոտ 13.000 չբնակեցված գյուղ:

    
  • Բրյուսելի օդանավակայանում ավելի շատ շոկոլադ է վաճառվում, քան աշխարհի այլ մասերում:

    
  • Լաստանավով Իսպանիայից Աֆրիկա գնալն ընդամենը կես ժամ կխլի ձեզանից:

    

Եվրոպայի ամենաերկար անուն ունեցող գյուղաքաղաքն է Ուելսում գտնվող Լլանվայրպուլլգուինգիլլգոգերիխուիրնդրոբուլլլլանտիսիլիոգոգոգոխ-ը: Այն նաև աշխարհի ամենաերկար անուն ունեցող երկրորդ վայրն է. առաջին տեղում է Նոր Զելանդիայում գտնվող Տաումատաուկատանգիինգակոաոաոուտամատեապոկանուենուկիտանատահու-ն:

To promote the post

Like
3
Dislike
0
| | |
3318 | 0 | 0
Facebook
COMMENT.am