Loading...

Articles

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՏՄՊՊՀ-ի

11:20, Tuesday, 15 January, 2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՏՄՊՊՀ-ի
     «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Իրավաբանական ծառայությունը նախապատրաստել և Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով վերացնել Ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: Դատարանը վարույթ է ընդունել հայցը 2018 թվականի վերջին օրերին:
    
     ՀԿԵ-ն համարում է, որ հանձնաժողովի որոշումն ընդունված էր օրենքի խախտումով: Գործի էությունը կայանում է նրանում, որ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ն Հարավկովկասյան երկաթուղու հետ կնքել է տեխնիկական պայմաններով դուրս գրված 40 վագոն գնելու, դրանք տրանսպորտային վիճակի բերելու և հետագայում Վրաստան փոխադրելու մասին պայմանագրեր: «ԱՄ Գրուպ» -ը չէր կատարել սույն պայմանագրերով սահմանված պարտավորությունները, և այդ պատճառով ՀԿԵ-ն դիմել էր դատարան:
    
     Դատական ակտերով առկա սահմանափակումները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վերացնելուց և վագոնները տրանսպորտային վիճակի բերելուց հետո, Հարավկովկասյան երկաթուղին պատրաստակամ է իրականացնել վագոնների փոխադրումը: Ընկերությունը կողմերին է ներկայացրել նաև առանց տրանսպորտային վիճակի բերելուն փոխադրման իրականացման անհնարինության մասին տեխնիկական եզրակացությունը:
    
     Այսպիսով, Հարավկովկասյան երկաթուղին օբյեկտիվորեն չուներ փոխադրումն իրականացնելու տեխնիկական հնարավորություններ, ինչը պատշաճ կերպով չէր ուսումնասիրվել և գնահատվել Հանձնաժողովի կողմից: Հաշվի առնելով վերոգրյալը, ՀԿԵ-ն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վիճարկվող որոշումը համարում է կողմնակալ:
    
     Ընկերությունը հույս ունի, որ դատական գործընթացը լինելու է օբյեկտիվ և անկողմնակալ: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 20-ին հակամենաշնորհային պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել պատասխանատվության ենթարկել Հարավկովկասյան երկաթուղին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ Ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:
Source: Aravot.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4624 | 0 | 0
Facebook