Loading...

Articles

ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

03:14, Saturday, 12 January, 2019
ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
    
     Ի ԴԵՊ ԱՅՍ «ԲԱՑ ՆԱՄԱԿՍ» ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ՝ 2015-ին ՈՒՂՂԵԼ ԵՄ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԵՐԲ ՆԱ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԲԱՅՑ ՄՆԱՑ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵՑԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ․ ԴԱՐՁՅԱԼ ԼՌՈՒԹՅՈՒՆ․ քանի որ շուտ հանձնվողներից չեմ և տարիներ շարունակ «ԿԵՆՏՐՈՆ» ալիքով լսում եմ նյարդեր տաշող, հայաթափող այդ գովազդը, հիմա էլ Հ-1ով, ուստի՝ կրկին թարմացնում եմ Արմեն Ղազարյանին ուղղված պահանջս և հուսամ կարժանանա նաև սփյուռքի նախարարի ՝Զարեհ Սինանյանի ուշադրությունը, հատկապես, երբ բոլորովին

     վերջերս վարչապետը երկրի դեմոգրաֆիական աղետը կանխելու համար յուրաքանչյուր երեխայի համար 50 հազար դրամ է նախատեսում․ այո Դեմոգրաֆիական աղետի հետևանքները շատ խորն են, առաջինը՝ աննախադեպ արտագաղթը դեպի Ռուսաստան․․․ և այդ նպատակին են ծառայում Հայաստանում բացված միգրացիոն կենտրոնները և երկար տարիներ ի վեր Հայաստանը դատարկվում է պետականորեն․ այդ մասին բազմիցս եմ գրել․ նախքին միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եգանյանը աշխատանքի միգրացիայի քողի տակ տարիներ շարունակ դատարկեց Հայաստանը դեպի Ռուսաստան․ 2015-ին ես բաց նամակով դիմեցի Կարեն Կարապետյանին․ դաժան անտարբերություն․ ձայն բարբարոյ յանապատե, , , արդեն քանի տարի է «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաալիքը օրը մի քանի անգամ եթեր է հեռարձակում «գայթակղիչ» գովազդը, որ Եվրասիական տրանսպորտային ինչ որ ընկերություն իր հոգու պարտքն է համարում հայաթափել Հայաստանը դեպի Ռուսաստան․․․
     ԱՀԱ ԳՈՎԱԶԴԸ
     «հարմարավետ ավտոբուսներով, հարմար գներով, ողջ ճանապարհի ընթացքում ուղևորներին ապահովելով զովացուցիչ ըմպելիքներով, տեղափոխում է Հայաստանից դեպի Ռուսաստանի 24 քաղաքներ» ․և թվարկում է այդ քաղաքների անունները․․․

     Իսկ, որպեսզի ավելի արագացված լինի հայաթափումը, 2016- ի հոկտեմբերի կեսերից այդ ավտոբուսներին լրացնելու եկան է՛լ ավելի գայթակղիչ ու աներևակայելի էժան՝ անգամ 10 հազար սիմվոլիկ դրամից սկսված, ԳՅՈՒՄՐԻ-ՄՈՍԿՎԱ ՉՎԵՐԹԸ, ՇԻՐԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ, 180 տեղանոց «Բոինգ 737-800» տիպի ինքնաթիռով, որն իրականացնում է «ՊՈԲԵԴԱ» ընկերությունը, , , ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՊՈԲԵԴԱ» ԱՆՎԱՆԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿ, , , մնացածն էլ դուք տրամաբանեք՝ «Հայաստանն առանց հայերի» ․․․
     գաղտնիք ասած չեմ լինի, որ հաճախ Երևանից- Գյումրի տաքսիներն անգամ 10000 դրամով չեն տեղափոխում, ուր մնաց Գյումրի-Մոսկվա՞, այն էլ ինքնաթիռով ու այդ սիմվոլիկ գումարո՞վ․ աբսուրդ չի՞, , , (Խոսքս 2015-ի մասին է, երբ վարչապետը ռուսամետ Կարեն Կարապետյանն էր)
    
Խոսքս կրկին ու կրկին ուղղում եմ միգրացիայի պետ Պարոն Արմեն Ղազարյանին․ կարդալով ձեր կենսագրությունը, պարզվեց շատ զարգացած երիտասարդ եք, տարբեր բարձրագույն ուսումնառություններ առած, որի համար շատ ուրախ եմ և վստահ եմ, որ Դուք անտեղյակ չեք ձեր վերահսկողության տակ գտնվող այս ծառայություններից․․․ ՀԱՐՑ․ ի՞նչ նպատակ են հետապնդում միգրացիայի գրասենյակները, որ բացված են գրեթե բոլոր մեծ և փոքր քաղաքներում, իսկ հրապարակներում կանգնած են դեպի Ռուսաստան տեղափոխող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները․․․ ձեզ չի՞ անհանգստանում, որ աշխատանքային միգրացիայի քողի տակ ընտանիքներով են հեռանում երկրից իրենց հետ տանելով 13, 14, 15, 16, 17 և ինչու՞ չէ 18 տարեկան տղաներին՝ վաղվա զինվորներին, , , քանի որ վերահսկողություն, արգելափակում չկա, , , վաղն ո՞վ է մեր սահմանները պահելու, թե՞ հնդիկներն են մեր երկրի սահմանները հսկելու, , , փաստորեն ձեզ չի հետաքրքրում, , , փաստն եմ արձանագրում․
     Փոխանակ գնաք հայ գաղթօջախները, հանդիպումներ կազմակերպեք, հայության ներգաղթ կազմակերպեք, պայմաններ ստեղծեք նրանց Հայաստանում տնավորելու, ադապտացնելու, աշխատանքով ապահովելու, հնդիկո՞վ եք ուզում լրացնել, կանխել դեմոգրաֆիական աղետը, , , ամոթ է, որ խոսում եք էժան աշխատուժի մասին, իսկ մեր երկրից ուղղակի վռնդում եք մասնագետներին, , , զարգացած երկրները ուղղեղներ են գնում, իսկ դուք մտածում է ո՞նց անեք, որ գործատուն էժան աշխատուժ ունենա, որ էլ ավելի հարստանա, , , խեղճ հայ մարդ․ կոպեկներով է աշխատում, դա էլ շատ են համարում, , , երևի փնտրեք գտնեք ընդհանրապես ձրի՞ աշխատողներ․․․ ամոթ է, գոնե ազնիվ եղեք, ճշմարտությունն ասեք ժողովրդին, այն ժողովրդին, որ ձեզ հավատացել է, իշխանության է բերել, , , ոչ մի ՄԱԿ ձեզ չի կարող ստիպել, որ էմիգրանտներ ընդունեք, երբ այդքան բարձր է աղքատության շեմը, այդ դուք եք ՄԱԿ-ում ինչ թուղթ դեմ են տալիս, հնազանդորեն ստորագրություն եք դնում այդ թղթերի տակ, առանց ծանր ու թեթև անելու հետևանքների մասին, , , ստանձնելով այդ պաշտոնը, դուք պետք է չեղյալ համարեիք ռեժիմի կնքած բոլոր պայմանագրերը, և այսօր չէինք կանգնի այս փաստի առաջ․․․Եթե հիշում եք Սերժը հայտարարեց, որ շուտով 4 միլիոնի է հասցնելու բնակչության թիվը, փաստորեն հույսը հնդիկներով, չինացիներով, պակիստանցիներով լցնելն է եղել և դուք շարունակում եք նրա կիսատ թողած գործը․․․

     Ինչպե՞ս կարող եք Ձեզ այդքան անպատասխանատու, անճարակ ձևացնել, իմիտացիա ստեղծել, որ այդպես պետք է լինի․․․ պարտավոր ենք էմիգրանտ ընդունել ու վերջ․․․ այս ի՞նչ հայտարարություն է, այս ի՞նչ բլեֆ է, , , Փաստն եմ արձանագրում, որ հայաթափումը տարիներ շարունակ կատարվում է պետական մակարդակով, որն աղետ է մեր մի բուռ բնակչություն ունեցող երկրի համար ․․․այն աղոտ հույսս, որ փայփայում էի, որ Նոր Հայաստանում կկանխվի հայաթափումը դեպի Ռուսաստան, ներգաղթ կկազմակերպվի, սխալվում էի փաստորեն․ դռները բաց են, հայերը գնում են, նրանց տեղը զբաղեցնում են հնդիկն ու պակիստանցին, ֆիլիպինցին, չինացին․․․
     Կխնդրեի ուսումնասիրեք, թե ինչպես սովետի ժամանակ ներգաղթ կազմակերպեցին կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, Գրիգոր Հարությունյանը և ծրագրեր մշակեք հայության ներգաղթի, ոչ թե հնդիկի, , ,
     Հույսով եմ այս բաց նամակս, որը խիստ երանգի մեջ է, կընդունեք որպես մի Հայուհու սրտի խոսք, որը թեև հանգամանքների բերումով տասնյակ տարիներ հայտնվել է հայրենիքից շա՜տ հեռու, բայց սիրտը բաբախում է իր հայրենիքի ու հայի վաղվա օրվա մշուշոտ ճակատագրով, ապրելով՝ նրա լուսավոր օրերի տեսլականով․․․
     Հուսամ նամակս կարժանանա Ձեր ուշադրությանը և Ձեր գործուն միջամտությամբ հետամուտ կլինեք օգտագործել ձեր ձեռքում եղած՝ արտագաղթը կանխող բոլոր բանալիները, և կկասեցնեք արտագաղթը դեպի Ռուսաստան, այլապես վաղը մեր սահմանները հսկող զինվոր էլ չենք ունենա․ և իրականում կդառնանք «Հայաստանն առանց հայերի» երկիր․ ինչքան էլ ծնելության աճի համար պետությունը ֆինանսավորումներ կատարի, այս նոր ծնվողները չեն կարող երկիրը լքողների բացը լրացնեն, քանզի գնացողները առնվազն մի քանի տարի անց պետք է ծառայության անցնեն բանակում, իսկ այս նորածինները՝ 18 տարի անց․․․ ուղղակի զավեշտալի է․ մի կողմից ուզում ենք շատ երեխաներ ունենանք, դեմոգրաֆիական աղետի դեմն առնենք, մյուս կողմից եղած տղաների համար դեպի Ռուսաստան դռները բաց են արված տարիներ շարունակ, ոչ մի կերպ չի կանոնակարգվում ․․․այս հանգամանքը հաշվի առնելով, պետք է երկիրը լքողների համար 10-ը տարեկանից բարձր տղա երեխաներին թույլ չտրվի ծնողների հետ երկրից մեկնեն, կամ էլ ծնողները պետք է պարտավորագիր լրացնեն, որ իրենց տղաները 18 տարեկան դառնալուն պես կներկայանան Հայաստանի զինկոմիսարիատներ, ծառայության գնալու համար․․․ պետք է մշակվի հստակ մեխանիզմներ․ սա հույժ կարևոր է, սա ահազանգ է, այլապես մի քանի տարի հետո մեր երկրի սահմանները պահող զինվոր չենք ունենալու․․․
     ԱՅՍ «ԲԱՑ ՆԱՄԱԿՍ» ԸՆԴՈՒՆԵՔ ՈՐՊԵՍ ՁԵԶ ՍԹԱՓԵՑՆՈՂ ԱՀԱԶԱՆԳ, , ,
     ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապարակախոս
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7783 | 0 | 0
Facebook