Loading...

Articles

Դեսպան Տիգրան Բալայանը նոր տարին ևս սկսել է հագեցած գրաֆիկով

20:40, Thursday, 10 January, 2019
Դեսպան Տիգրան Բալայանը նոր տարին ևս սկսել է հագեցած գրաֆիկով

Դեսպան Տիգրան Բալայանը նոր տարին ևս սկսել է հագեցած գրաֆիկով


    

4 հանդիպում մեկ օրում


    
Դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Հայկազյան եղբայրներին պատկանող նիդերլանդական ARMA ընկերություն
    

    
10 янв, 2019 в 1: 32
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 9-ի աշխատանքային հագեցված օրը հասցրեց եզրափակել` լինելով Ամստերդամում գտնվող Հայկազյան եղբայրներին պատկանող ARMA ընկերության գրասենյակում: Մեծարգո հյուրին ընդունել են Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Արամ, Սիրուն և Երվանդ Հայկազյանները։ Ծավալվել է մտերմիկ և գործնական զրույց:
ARMA ընկերությունը բավական հայտնի է Նիդերլանդներում, որպես բրենդ իր գործունեությունն է ծավալել 1985 թվականից` բարձրորակ կաշվե հավաքածուների նախագծման, արտադրության եւ վաճառքի բնագավառում: Աշխարհում սփռված են

    
ընկերության 900-ից ավելի հագուստեղենի վաճառքի կետերը: ARMA-ն հեղինակություն է ձեռք բերել բարձրակարգ կաշվի, լամինայի եւ թավշյա արտադրատեսակների վաճառքի ոլորտում: Յուրաքանչյուր արտադրատեսակ անցնում է փորձագիտական ստուգված ճանապարհ, բծախնդրորեն ընտրվում է համապատասխան նյութից, ավանդական և նորարարական ոճերի փայլուն համադրմամբ` որակի կատարյալ բաղադրիչներով: Այդ պատճառով մեծ պահանջարկ ունեցող ARMA-ի ապրանքատեսականին ճանաչելի է, մոդայիկ է և գործնական` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:

    
Ինչպես ասացինք, այդ օրը դեսպանը բավական խիտ ու լարված աշխատանքային գրաֆիկ է ունեցել: Հունվարի 9-ին Նա հանդիպել է Եվրոջասթի՝ գործընկեր երկրների համագործակցության ղեկավարի` Եվրամիության դատական համագործակցության գործակալության` գործընկերների հետ հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, Չեխիայի ազգային անդամ Լուկաշ Ստարիի (Lukáš Starý) և Լիտվայի ազգային անդամ Լայմա Չեկելիենեի (Laima Cekeliene) հետ:

     Քիչ ավելի ուշ դեսպանը հանդիպում է ունեցել Solid Road ընկերության հիմնադիր տնօրեն Իվոն Բուշեի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացվող «Կանաչ ճանապարհ» ծրագրի միջոցով` հայ ընտանիքների վերադարձի և նրանց վերաինտեգրմանն աջակցելու համար։
    
    
    
Կեսօրից հետո Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հյուընկալվել է Նիդերլանդների արտգործնախարարության գլխավոր քարտուղար դեսպան Յոկա Բրանդին: Հայ դեսպանը բարձր է գնահատել Հաագա իր ժամանումից ի վեր արտգործնախարության տարբեր ստորաբաժումների կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչը վկայում է ՀՀ դեսպանության և Նիդերլանդների ԱԳՆ միջև հաստատված օրինակելի գործընկերային հարաբերությունները։
Տիգրան Բալայանը Յոկա Բրանդին ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և Նիդերլանդների խորհրդատավական աջակցությունը այդ աշխատանքներում։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև փոխգործակցության սերտացման, տարբեր ուղղություններով խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։
«Նիդերլանդական օրագիր»

    
Դեսպանատան ավելի մանրամասը գործունեության մասին կանդրադառնանք
     դեսպանության ֆեյսբուքյան էջի Հունվար ամսվա ամփոփագրում
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2654 | 0 | 0
Facebook