Loading...

Articles

ՏՈՒՇՈՆԿԱ ԳՈՂԱՑՈՂԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ԱԶԳԻՍ «փրկիչները»

21:38, Friday, 04 January, 2019
ՏՈՒՇՈՆԿԱ ԳՈՂԱՑՈՂԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ԱԶԳԻՍ «փրկիչները»

Վերջերս մամուլում շրջանառված Չարենցավան քաղաքի «տոնական» տեսքի վերաբերյալ բնակիչների դժգոհության կապակցությամբ մամուլում շրջանառված նյութերից և իմ անրադարձից հետո ֆեսբուքյան հարթակում սկսվեց անասելի մի վայնասուն՝ մի խումբ ԿՈՎալապաշտների կողմից՝ տվյալ դեպքում բառիս հենց բուն իմաստով՝ տվյալ դեպքում իսկական ախոռին բնորոշ ձևով:
     Եվ ուրեմն բրգաձև կառավարման մոդել ունեցող երբեմնի այս մարզում և քաղաքում բուրգի վերից վար՝ ԿՈՎալի ստորիններից մինչև ամենավերջին սրածայր-հպատակը ներկա է գրվել քոմենթի տեսքով, թե բա՝ մեր քաղաքի պատվի ու թասիբի հետ եք խաղում, մենք թույլ չէնք տա, մեր քաղաքապետը ամեն տարի քաղաքի երեխաներին կուլոկ է բաժանում՝ հիմա ինչ տոնածառ, թե բա՝ մեր քաղաքի աղբը թափվում է ժամանակին: Այս «սուրբ և ամբասիր» պաշտոնյաներին ինչի էք հանկարծ հիշատակել, թող մնան ստվերում. ասել է թե՝ հանկարծ ԱԱԾ-ն չհիշի Ծաղկաձորի սեփականացված և օտարված տարածքները և հոդվածում արդեն իսկ հիշատակված Չարենցավան քաղաքի շենք-շինությունները (որոնք նշել էի թե ում համար են դարձել սեփական առանձնատներ, բայց կներեք մոռացել էի նշել նաև ում սիրուհիների կամ խնամիների համար):
     ....Եվ անսպասելին՝ ինչի էք հիշատակել հորքուր-մորքուրների դպրոցի տնօրեն աղՋկեքին՝ սխալ մարդկանց վրա եք դուրս գալիս պետք եղավ իրենց համար էլ փողոց կփակենք, էս քաղաքի համար իրանցից շատ «վիզ դնող» չի եղել՝ էս քաղաքը իրանցնաաա... Չունենալով որևէ աղերս փչացնելու «վիզ դնողների» բարձր տոնական տրամադրությունը՝ այնուհանդերձ ստիված եղա հետգրություն կատարել:
     …Խիստ հատկանշական էր հատկապես երբ միջակությամբ փայլարկող մի դասական հպատակ հանդես էր եկել, որպես քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժին և գրել է՝ թե բա ի շնորհիվ հակոբ և կովալ շահգալդյանների մեր քաղաքում աղբը թափվում է ժամանակին, մեր դպրոցները նորոգված են, կուլոկներ է բաժանվում ամեն տարի և վերջում ավելացնում այս ընտանիքը չի հանգստացել Անթալիայում, իսկ եթե դուք այլ փաստեր ունեք դիմեք իրավապահ մարմիններին....ուզում եմ կոնկրետ այս ԴՐԱԾՈՅԻն ասել, որ պարզ է չունես բավարար իրավագիտակցություն և կոմպետենտություն գիտակցելու առհասարակ զբաղեցրած պաշտոնի լրջությունը, որ անպատեհ առիթներով հանդես չգաս, որովհետև պաշտոնը դրոշակ չէ և ձեր գործը անձերի ինֆորմացիոն հովանավորչությունը չէ և ձեզ համայնքային բյուջեն չի վարձատրում, որպես կովալ-պրադուկտի անձնական մենեջեր, որ հաստատես կամ հերքես՝ ով ում հետ է քնում Անթալիայում, կամ ասենք ով է մեկնել Երուսաղեմ մեղքերի թողության...դու ընդամենը հաստատել էս այն խոսքերի ճշմարտացիությունը, որ այո՛, քաղաքապետարանը դարձրել էք կոնկրետ ինչ-որ մեկի հոր տունը և դուք այդ տան նազիր-վեզիրներ էք, բայց պետք է ասեմ քեզ ու ձեզ, որ առհասարակ պաշտոն կամ «Պաշտոնապես» տերմինն օգտավործեք խիստ զգուշ և տեղի....Իսկ «Պաշտոնապես» հանդես գալուց առաջ պետք է, որ տեսած լինեյիք, որ հիշյալ նյութը դիտվել է 501 անգամ, որից դիցուկ 476 անձանց կողմից հավանության է արժանացել, իսկ թվով 120 կոնկրետ անձանց կողմից նյութը կիսվել է ֆեսբուքյան հարթակում՝ քո գործի բնույթը սերտորեն կապված է հենց այս հասարակության հետ: Իսկ մամուլին «պաշտոնապես» իրավապահ մարմինները տեղը ցույց տալու փոխարեն ականջներիտ օղ արեք, որ ԱԱԾ ուղտը ձեր դուռն էլ է թակելու, մի շտապեք քանզի «Հունձքը հասել է մշակներ են պետք» …եթե ձեզ թվում է Ալափարսը բերել լցրել էք և աշխատում էք «Գեղ կկանգնի գերան կկոտրի» սկզբունքով և եթե թվում է քաղաքի աղբը թափելով լավություն էք արել քաղաքին՝ պետք է ասեմ սխալվում էք հարգելի՛ս, դուք ընդամենը ձեր աշխատանքն էք կատարել... Ձեր նման միջակ ուղեղին իհարկե հասու չէ թե այդ քաղաքում և մարզում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինչպիսի ռազմավարական և հազարամյակի մարտահրավերների ծրագրերով է իրականացվել դպրոցաշինություն և բարեկարգում, բայց զգուշացնում եմ՝ մի փորձեք տպավորություն ստեղծել թե Կովալի անձնական միջոցներով է քաղաքը ապրում, և թե դասական թալանչին այսօր դարձել է ազգի փրկիչ-բարերար:
     Ի գիտություն ձեզ թույլ տվեք լուսավորել և ասել, որ դատախազությունը արդեն իսկ քննություն է սկսել Ծաղկաձորի օտարված հողերի մասով, հուսանք հաջորդը կլինի պարզաբանում՝ թե քաղաքի այդ ո՞ր կարիքների համար և որքա՞ն գումարների դիմաց է քաղաքի կարևորագույն շենք-շինությունները օտարվել, հատկապես ո՞ր մերձավորների համար է դարձել առանձնատներ…Չգիտեմ ի՞նչ ասել է՝ մեր քաղաքում աշխատում են ենթակառուցվածքները, բայց թույլ տվեք նկատել՝ քաղաքի արտաքին տեսքին նայելիս հասկանում էս, որ ճարտարապետական բաժին կոչվածը տեղը-տեղին «ճարտարապետել է» այս քաղաքը և երբ խանութների դռները սկսվում են մայթերից ու բակերում միայն ավտոտնակներ են՝ դուք վստահ եմ կփաստեք, որ հատկացումները արվել է «համայնքի կարիքներից ելնելով» … և ուրմեն ինչու՞ չպիտի «ենթակառուցվածքներն» աշխատեն՝ երբ բավարար բյուջե ունի այս քաղաքը: Եվ առհասարակ ի՞նչ նկատի ունեք «ենթակառուցվածք» բարձրակոչ բառով. երևի՞ թվով 5 տնային կառավարչություններ, որոնց ամեն ծառայության համար ևս վճարում է յուրաքանչյուր բնակիչ: Բա նման պարագայում դուք հո՞ ձրիակեր չէք, որ բյուջե լցնեք բնակչի կողմից հատկացումներով՝ վճարվեք այդ բյուջեյից և ոչինչ չանեք. դեռ մի բան էլ մատ թափ տաք և տպավորություն ստեղծեք թե լավություն էք արել… իսկ կուլոկների մասին մի նեղսրտեք մեծ բան չի արվել, բայց փոխարենը այսօր քաղաքապետի և հոր ճակատին փակցրել եք «բարերար» խարիսխը, մի նեղվեք բոլորովին.ի վերջո խոսքը գնում է մի ընտանիքի մասին, որն իր ամենամյա աճող եկամուտների վերաբերյալ հաստատել է, որ ունի բազմաթիվ աճող բիզնեսներ և ուրեմն ծովից մեկ բաժակ ջուր չի պակասի, թեպետ դեռ մեծ հարց է ում գրպանից է դուրս եկել այդ գումարը....վախենամ թե հոդվածս մինչև վերջ չկարողանաք կարդալ երբ գոնե մասնակի ծանոթանաք ձեր «մեծ բարերարների» «մեծ գործերին», վախենամ ազգս ցնցում ապրի, երբ պարզվի, որ տուշոնկա գողանալուց, ոչ պակաս ոճիրներ է իրականացվել այս մաքրամաքուր ընտանիքի կողմից...
     Պետք է ասեմ, որ ձեր «պաշտոնական» հայտարարությամբ մեղմ ասած շարժեցիք իմ լրագրողական հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը և ստիպված եղա ուսումնասիրել այս «ամբասիր ընտանիքի» և այս քաղաքի հետ կապվող մամուլի առհասարակ ամեն մի հրապարակում և անրադարձ, որոնք պարզվեց մեկը մյուսից ցնցող էին իրենց խայտառակ բովանդակությամբ՝ էլ Ծաղկաձորի կոպեկներով վաճառված հողեր, էլ Գերմանիայում Լիսկաների հետ ունեցած բիզնեսներ, էլ Պռոշյան գյուղի ազատամարտիկ գյուղապետի և Կովալի տարաձայնություն, էլ նույն գյուղապետի սպանության մասին խայտառակ մեկնաբանություն մարզպետի կողմից, էլ Չարենցավան քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենի հետ ունեցած տարաձայնություն, էլ քաղաքական հաշվեհարդար՝ ազատամարտիկներ Սասուն Միքայելյանի և Արտուշ Բալյանի նկատմամբ՝ հերոս տղերքի ձերբակալություն և ունեզրկում, էլ նրանց երեխաների երեխաների գույքի բռնագանձում, էլ գող փիսո, էլ քաչալ շուն... քիչ չէին նաև զավեշտ և ծիծաղ առաջացնող հոդվածները երբ օրինակ ավտովթարի ենթարկված սփյուռքահայ Ջերալդ Շատերյանը հարցազրուցում ասել է, որ իրեն մարմնական վնասվածք հասցրած կինը ներկայացել է, որպես Կոտայքի մարզի առաջին տիկին.....կամ օրինակ երբ Կովալը հպարտությամբ նշում է, որ ծնվել է Պարսկաստանում և կրում է Շահ ազգանունը ասել է թե՝ Պարսից-Շահ, կամ Պարսից-խան և որը լրիվ «վերցրել է» ինքը, պետք է պարոնին ասել, որ միայն ազգանունի առաջին վանկը չի որ վերցրել է՝ անվան առաջին վանկը ևս լրիվ իր մեջ է նստած…ծիծաղել էր նաև երբ պարզվում է որդու քաղաքապետ դառնալուց անմիջապես հետո Չարենցավան քաղաքի մուտքը «զարդարում են» Կովալի մտքի թռիչքով՝ «Չարենցավանը դարձնել օրինակելի վարքի քաղաք» …այսինքն իրենք եկել են «վարք» թելադրեն ըստ իրենց «վարք չունեցող» բնակիչներին, բայց թե որ «օրինակելի վարքը» այդպես էլ պարզ չեղավ որևէ մեկի կենսագրությունից...կամ մեկ այլ հարցազրույց, երբ այս մեծապատիվ մուրացիկը ասել է՝ աղքատները պետք է խոնարվեն հարուստների առաջ, որովհետև նրանցից են կախված.....
     Ընտանիքի ցինիզմի պատկերը լրիվությամբ ամբողջացնում է «32 ատամ» ակումբում պետական պաշտոնատար անձ հանդիսացող՝Հակոբ Շահգալդյանի «ներկայանալի» վիճակները և նրա տխմար առաջարկը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ֆուտբոլի առաջնություն կազմակերպելու ցանկությամբ, ինչի կապակցությամբ չգիտես ինչ մտածես «ուսում առած» պարոնը մեղսունակ է թե անմեղսունակ...
     Ցնցվեցի երբ կարդացի Չարենցավան քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզի տնօրեն Գայանե Գրիգորյանի տարաձայնության պատճառը քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ, որն առաջացել է մանկապարտեզում թարմ մթերքի փոխարեն սառեցված մթերք օգտագուծելու, կարագը սփրեյով փոխարինելու և անորակ սնունդի միջոցով գումար տնտեսելու հանձնարարությամբ: Տարաձայնության արդյունքում մանկապարտեզի տնօրեն Գայանե Գրիգորյանը ստիպված է եղել թողնել մանկապարտեզը, մինչդեռ նրա անմիջական ջանքերով և անձի հանդեպ ունեցած տարիների բարձր վստահությամբ հիշյալ մանկապարտեզը ներգրավված է եղել մի շարք ԳՐԱՆՏ ծրագրերի մեջ և հանդիսացել է քաղաքի թիվ 1 մանկապարտեզը իր շենքային հզորությամբ և ապահովվածությամբ, ունենալով թվով 300 և ավել սաներ: Իսկ քաղաքապետ կոչված ստահակը շատ է համարել անմեղ երեխային տրվող սնունդը և խառնել է հավանաբար իր ռեստորաններում մատուցվող լափը մանկապարտեզում աճող և մեծացող մանկահասակ երեխային անհրաժեշտ չափաբաժնի հետ.ասում էք՝ տուշոնկան ափսոսել են տալ զինվորին, ինչով է տարբերվում հիշյալ երևույթը...մինչդեռ երբ Կովալին հարցնում են ձեռք բերված միլիոնների մասին անամոթաբար հայտարարում է, որ իմ ընտանիքը պետք է ապրի մարդավայել... «մարդավայել» ապրողը հավանաբար նկատի է ունեցել թոռան և լիսկայի որդու դանակահարությունը, կամ սոցիալական ցանցերում թոռների կիսահարբած, դպրոցի տնօրեն ցեղի աղջկեքի կիսածխած-կիսախմած նկարները՝ շփացած կյանքի վերաբերյալ, կամ հավանաբար կնոջ կողմից Ռենոյով քաղաքում ճռիկներ անելը և մարդկանց մարմնական վնասվածք հասցնելը, կամ երևի որդու խամաճիկ հարցազրույցները, կամ մի գուցե փեսայի՝ հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանի 1.3 միլիոն դոլար գողոնը, որն արդեն ստիպել են վերադարձնել բյուջե, կամ նույն փեսային վերագրվող հոդվածները, որտեղ Գյումրու հարկային տեսչության աշխատակիցներից Արմեն Գևորգյանը պարզաբանել է, որ ծառայության պետ Կարապետյանը թվով 8 աշխատակցի ազատել է աշխատանքից սիրուհու ցանկությամբ....կամ հավանաբար իր, Աժ պատգամավոր եղբոր և որդու տարբեր տարիների տարբեր ճամբարափոխումները, որոնց ժողովուրդն ու պատմությունը տվել է մեկ պիտակ քաղաքական անբարոյականներ (մեղմ ասված), որոնք ոչինչ չեն տվել այս երկրին, փոխարենը ծաղրել ու անարգել են և իրենց քաղաքի մանկահասակին, մանկավարժին, բնակչին և հերոսին...այո՛ հերոսին, որովհետև երկրի սահմանների տեղը երբեք չիմացող, որդուն ծառայությունից ազատած Կովալը մշտապես ծաղրել է ազատամարտը և դրա վառ ապացույցն է եղել այս հողի համար արյուն թափած իր քաղաքի ու մարզի հերոս տղերքի քաղաքական հետապնդումներն այդ թվում՝ Պռոշյան գյուղի ազատամարտիկ գյուղապետի քաղաքական ճնշումները, ում սպանությունից հետո այս ստահակը սարկազմով արտահատվում է թե ազատամարտիկ գյուղապետն իր համար միջինից ցածր էր...կամ իր համար ահ ու սարսափ հանդիսացող Սասուն Միքայելյանի և Արտուշ Բալյանի նկատմամբ շինծու բանսարկությունները, ձերբակալություններն ու ունեզրկումները....Դե ինչ կարող էր այս երկրին տալ պարսից-Շահի հետ համեմատվողը, բացի թուրքին բնորոշ գործողություններից....
     Ազգս դեռ ցնցվելու է՝ այո՛ պարզվում է, որ զինվորից տուշոնկա գողացողից բացի, այլ նզովքներ ևս ունենք այս երկրում, պարզվում է մեծն բարերար պարոն Շահը անձամբ է զբաղվել Սասուն Միքայելյանի ունեզրկմամբ՝ անձամբ զանգելով կադաստրային ծառայություն պահանջելով իրեն ներկայացնել նրա անունով գրանցված գույքը, որից հետո ջանք ու եռանդ չի խնայում Միքայելյանին ձերբակալելու և ճաղերի ետևում պահելու, իսկ հետագայում Միքայելյանի մտերիններին աշխատանքից ազատելու համար: Եվ նման ստահակը հերոս Միքայելյանի մասին արտահայտվել է ասելով. «Ես երբեք չեմ դավաճանել ՀՀԿ-ին և չեմ վաստակել կուսակցական դավաճան կոչումը, մինչդեռ Միքայելյանը քաղաքական դիակ է՝ իր ճակատին դաջված դավաճան դրոշմով»:
     Մի շարք կուսակցություններ փոխած Կովալը հավանաբար չգիտի, որ ազգը իրեն ճանաչում է որպես մեղմ ասած տարբեր կուսակցությունների տակ պարկած քաղաքական մարմնավաճառ, և որ իր հետ միասին նույն պիտակն են նաև կրում ԱԺ պատգամավոր ՕԵԿ-ական եղբայրը, և արդեն իսկ ՀՀԿ-ը շարքերը լքած որդին, որը վերջերս արդարացել է՝ թե ժողովուրդը մերժել է սերժին, ինքը էլ ոնց մնա այդ շարքերում՝ հերթական անմեղսունակ պատասխանը ցեղակրոնության քարոզը տանողի կողմից...Կովալը անամոթաբար խոսում է թե՝ Սասունն Օմարի դեպքերի համար Աստծուն պատասխան է տալու և նրա վզին է այդ հարցը...ախր այդ ԿՈՎԻՆ պետք է հարցնել՝ գիտես արդյո՞ք ում վզին է Արտուշ Բալյանի երեխաների մեղքը և ո՞նց էս ինքդ Աստծուն պատասխան տալու...ախր դու ո՞վ էս որ խոսես Սասունի նման հերոսից կամ Օմարից, Պռոշյանի գյուղապետից՝ երբ հայր ու որդի փախել էք սահմանից, ախր դու ինչ գործ ունես Աստծուց՝ քեզ հարմար մզկիթ գտի ու նամազդ արա...
     Մամուլի տեսությունից, պարզվում է պարսից-շահը չի խնայել իր հաջորդ ահ ու սարսափին՝ «Երկրապահ» կամավորականների միության Չարենցավան քաղաքի և «Արցախի հարցերով հանձնաժողովի» նախագահ՝ վիրավոր ազատամարտիկ փոխգնդապետ Արտյուշ Բալյանին, ով արցախյան պատերազմից հետո՝ 11 ծանր վիրահատություններ տանելով պատվով շարունակել է իր պարտքը՝ զբաղվելով զոված և վիրավոր ընկերների ընտանիքների այն հիմնահարցերով, որոնք եղել են իր ղեկավարած կառույցի հոգածության ներքո: Ինչի շրջանակներում Բալյանը ի օգնություն զոհված ազատամարտիկի եղբոր՝ նույնպես ազատամարտիկ Արմեն Բադալյանի՝ ստանձնում է իր անվամբ վերձնել վարկ Արդշինբանկից, սակայն Արմեն Բադալյանը հասկանալի ծանր ֆինանսական պայմաններից ելնելով չի կարողանում վերադարձնել գումարը, իսկ բանկի գումարը մարում է բարերար Կովալի «Արմավտո» բիզնես-ընկերությունը, որն էլ շատ թանկ է նստում հետագայում Բալյանի երեխաների վրա, քանզի մեծապատիվ մուրացիկ Կովալը դիմում է դատարան...և մամուլի մեծ արձանքանքին և մարզպետին ուղղված այն հարցմանը՝ թե արդյոք սա քաղաքական հաշվեհարդարի պրիմիտիվ քայլ չի եղել իրբկողմից, թե որքանով է բարոյական դատական կարգով պահանջել ընդամենը 2000$ (երկու հազար ԱՄՆ դոլլար) ազատամարտիկի երեխաներից, երբ հատկապես մարզպետն անձամբ է տեղյակ, որ հիշյալ գումարը Բալյանի կողմից տրամադրվել է զոհված ազատամարտիկի ընտանիքին, և միթե ինքը հարցը լուծել է հետագայում Բալյանին դատի գալու նպատակով, մարզպետը պատասխանել է՝ թե լավություն անողի գլուխը ծակ է և դեռ անամոթաբար ասել, որ «Արմավտո» ընկերությունը իրենը չի, որ բաժնետերերն են դատի տվողները..մինչդեռ իր լափը մարզպետ Շահգալդյանը մշտապես թաքցրել է հենց այս ընտանեկան-ընկերության ներքո... «լավություն անող» մարզպետը ապահովագրելով իր համբավը բաժնետերերի քողի տակ և քաջատեղյակ լինելով, որ օրենքի կոպիդ խախտումներով դատական ատյանները զրկել են ազատամարտիկի երեխաներին բնակարանի իրենց մասնաբաժնից մատը մատին չի տվել, իսկ բնակարանն օտարվել է երբ Բալյանի որդին այդ ընթացքում գտնվել է ծառայության մեջ՝ ԼՂՀ առաջին գծում...հիշեցի հայտնի խոսքերը՝ «Աստված պահի քո բալին, ո՞նցն էր համը իմ ձագի» …բառիս հենց բուն իմաստով այս ԿՈՎԻՆ ուզում եմ ասել պարզապես.
     -Ոնց էս դու այսքան տարի գլուխդ դրել բարձին և քնել, ո՞նց էս նստել-սպասել այդ չնչին գումարի վերադարձին...միթե՞ այս հողի համար արյուն թափած մարդկանց կյանքի գինը չարժեր ցանկացած պարտավորություն, եթե անգամ 10.000$ էր...բա ծովից 1 բաժակ ջուր չէր քեզ համար 2000$ գումարը և ունեյիր դու դրա կարիքը արդյոք՝ կուլոկ բաժանող մեծապատիվ մուրացկան....երբ թրաշամանուկ լակոտիդ ազատում էիր բանակից և պաշտոն էիք ստանձնում՝ այս մարդկանց արյունն էր թափվում սահմանին ու հենց նրանց որդիներն էին խրամատ պահում…իսկ որտեղ էք դուք տվել հայրենիքին ունեցած ձեր պարտք, որտեղ էք կերտել ուղի ու կենսագրություն, թե դուք չունեյիք պարտքի զգացում պատերազմի ամբողջ ծանրությունն իրենց ուսերին զգացած երեխաների առաջ, որ գոնե ձեռք մեկնելով պարդքդ կատաված համարվեր ու գլուխդ բարձր պարզ ճակատով քայլեյիր, միթե արյան գնով պահված հողում այս երեխաները չէին վաստակել խաղաղ ապրելու իրենց իրավունքը... Եվ ուրեմն ծախված հոգուդ գինն ու արժեքն են վճարել քեզ այդ երեխաները, և ուրմեն ԳԻՆԴ իմանաս մանրը հետ կվերադարձնես....հարցազրույցներից մեկում, երբ նշել էս թե ընտանիքդ օրհասական վիճակում է՝ հիշի՛ր, այսօր ընտանիքիդ հիվանդություններն ու արհավիրքները պատասխանն են մեղքերիդ՝ քանզի քո բառերով ասած՝ քո վզին է այդ երեխաների անեծքը....և իզուր մի մաշեք Երուսաղեմի ճամփաները ձեզ ոչինիչ չի փրկելու գործած չարիքների համար....կատարվածը դուրս է ամեն տեսակ օրենքի և բարոյականության չափանիշներից և որքան էլ խոսես ընկերության անունից, որքան էլ քեզ ապահովագրես «բաժնետերերով» և ինչ-ինչ փասաթղթերով, փաստը մնում է փաստ, որ քո փոխարեն արժանապատիվ մարդը մեկ բաժակ թույն կխմեր ու կսատկեր ամոթից ու խայտառակությունից...
     Թուրքի դեմ կռիվ տված հերոս ազատամարտիկ-տղերքը ստիպված են եղել կռիվ տալ նաև ներսի թուրքի դեմ... դրա համար էլ քո կենսագրության ամենամեծ վաստակը եղել է «Ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման համար» մեդալը, թերևս՝ միակ արդար քրտինքով վաստակը այս կյանքում...քանզի սովոր էս եղել մշտապես մարդկանց հետ խոսել ոստիկանության փեշի տակ և դրա համար էլ ճակատիդ դաջված է Գործ տվող խարիսխը...դրա վառ ապացույցն է երբ քո նման ստորը մանկավարժին «քաչալացնել կտամ» սպառնալիքով է վախեցրել...կամ երբ Փաշինյանը ԱԺ-ում պահանջել է քեզ ներկայացնել հայտարարագիր՝ փոխարենը դու լրագրողական մեսիջով՝ քեզ բնորոշ վախկոտի հետևյալ ոճով պատասխանել էս. «Փաշինյանը հարց է տալիս իբր ուզում է ցույց տալ թե իմ մասին ինչ-ինչ ինֆորմացիա ունի կամ տիրապետում է, բայց ուզում էի ես իրան հարց տայ փախավ, իմ կողմից կհարցնեք Նիկոլին՝ ոնց էս քեզ պահել կալանավայրում» ...տո՛ այ սերմացու գողացող մկներ՝ այդ մկների ճտեր.. ա՛յ տուշոնկա գողացողներ, ա՛յ թալանչի ձրիակերներ՝ լավ զգացեք ձեզ, որ ընդամենը շալվար էք հագնում... թե ով ուր է փախել, թե ով որքան է ինֆորմացված և ոնց է իրեն պահելու հիշատակված կալանավայրում սերունդները կտեսնեն դեռ...
     Այս ամենով հանդերձ սակայն ցնցողը դեռ առջևում է՝ հատկապես քաղաքի «թասիբ, նամուս, պատիվ» խաղացողների համար, որոնց ուզում եմ այսօր հարցնել մեկ առ մեկ՝ բա դուք թասիբ ունեյիք երբ Ձեր քաղաքում տարիներ առաջ ոստիկանական բաժանմունքում սպանվեց Ձեզանից մեկը՝ Ձեր քաղաքի պայծառ երիտասարդներից լուսահոգի Վահան Խալաֆյանը, ում ահասարսուռ դեպքը եզակի էր իր տեսակի մեջ, որի գնահատականը տվեց Նիկոլ Փաշինյանը՝ կատարվածը համեմատելով Հրանդ Դինքի սպանության հետ, որովհետև նույն էր դեպքը՝ տվյալ դեպքում սպանություն էր թուրքանման հայի ձեռքով...ու՞ր էիք թասիբով տղերք, ձեզանից մեկն էր Վահանը, բա պատվի հարց չէ՞ր, քանի՞սդ դուրս եկաք պայքարի..թե ձեր թուրը կտրում է միայն երբ կասեն՝ գյադեք աջ կամ ձախ...այսօրվա «կուրծք ծեծող մայրեր», որ փողոց եք փակում դպրոցի տնօրենի աթոռի համար, ուզում եմ հարցնել բա դուք խիղճ ունեյի՞ք երբ անմեղ որդու մարմինը տվեցին մորը, բա կանգնեյիք ոտքի երբ դատական տարբեր ատյաններում անմեղ զոհի համար մայր էր պայքարում, իսկ այսօր անամոթաբար գրում եք մեր քաղաքի պատիվն է՝ պետք եղավ կովալի քուրերի համար էլ փողոց կփակենք...էդ կովի հատկապես ոոոո՜ր քրոջ պատիվն ու թասիբն է ձեզ վիրավորում, էն որ բազմաթիվ հոդվածներում հիշատակվում է, որ դպրոցն ու իր աշխատաժամանակը չի ծառայեցրել նպատակին և մշտապես լծված է եղել ՀՀԿ հավաքագրումների «սուրբ գործին» ….էն որ սոցիալական ցանցերի իր իսկ կողմից, իր իսկ հրապարակված նկարները տեսնելուց պարզ չի թե օրիորդը որքանով կապ ունի ուսումնադաստիրակչության, կրթության և դպրության հետ...որքանով է գիտակցում, որ իր կերպարը պետք է հարիր լինի մանկավարժին, որ անառողջ է հոգեկերտվածքը, որպես մանկավարժ՝ քանզի նույն սոցիալական ցանցերում սաներ են իր հետևորդները և որ իր հրապարակած կերպարը խոսում է իր մանկավարժական տակտի բացակայության մասին.
     -Օրիո՛դ, վերադարձե՛ք ձեր հարազատ Ալափարս գյուղ, քանզի դուք չե՛ք յուրացրել էթիկայի և ոչ մի կանոն ու նորմ՝ մնացել էք այն ինչ կայիք իրականում և ձեզ միակ սազականը՝ ՀՀԿ կանանց խորհուրդի նախագահի տխրահռչակ դերն է և ոչ ավելին (Թեպետ այդ կուսակցության էլ չծառայեցիք և ՀՀԿ ի միակ սխալը հենց ձեր նմաններին շարքերում համադրելն էր): Հանրությանը ներկայանալի ձեր կերպարը մեղմ ասած հարիր չէ դպրության գործում «ավանդ ներդնող», «կրթող», «դաստիարակող» մանկավարժին, էլ չեմ ասում անթույլատրելի և նույնիսկ դատապարտելի է դպրոցի տնօրեն կոչմանը...
     ...նորից հիշեցի. «Տո՛ այ գլամուրային չոբաններ, ա՛յ սերմացու գողացող մկներ՝ այդ մկների ճտեր.. ա՛յ անսկզբունք ինքնություն չունեցողներ.. ա՛յ անթասիբ անամոթներ......ինչ անուն էք կերտել ու թողել դուք երբ անիծում են ձեր կերած կաթն ու ձեզ բերած մորը...վայելեք ուրեմն ձեր վաստակն ու լավ հիշեք, հայտնի առակը՝ նամուսը գցել են շան դեմը շունը չի կերել....
     Հ.Գ.
     անտեղյակներին ուզում եմ ասել՝ թերթեք մամուլը ու լավ ծանոթացեք կյանքեր ու ճակատագրեր խորտակող ԼԻՍԿԱՅԱԿԵՐՊ-ՍՏԱՀԱԿՆԵՐԻՆ, որոնց արածներն ու ասածները դուրս են ամեն տեսակ օրենքի և բարոյականության սահմաններից, որոնց համար Ցեղասպանությունը հավասարեցվում է ֆուտբոլին, հարուստների առաջ աղքատների խոնարհումը դառնում պարտադիր…իր ժառանգների համար ապրելը մարդավայել՝ իսկ այլոց երեխաներին անորակ սնունդ տալով....
     Իսկ քաջատեղյակ «վահան» ծառայողներին ուզում եմ հատուկ ասել՝ երբ փորձում եք ձեր իսկ ձեռքով շագանակներ հանել կրակից՝ գործ տվող պիտակը վաստակած ստորաքարշ մեկի համար, ուրեմն ճիշտ հասարակությունը ձեզ ոչ թե օճառ, այլ մեղմ ասած կոնկրետ մոմիկ է կոչելու....

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9133 | 11 | 0
Facebook