Loading...

Articles

Ալավերդին նոր տոնածառ ունի

17:16, Friday, 04 January, 2019
Ալավերդին նոր տոնածառ ունի
     Դեռ մի քանի օր առաջ ամբողջ համացանցը (և ոչ միայն) Ալավերդու (ավելի ճիշտ Ալավերդու տոնածառի) մասին էր խոսում, ծաղրում, ծիծաղում, ամոթանք տալիս պատկան մարմիններին (օրինակ՝ ես): Շատերի ֆեյսբուքյան էջերում հայտնվեց այդ «տոնածառի» նկարը, շատերն էլ կատակում էին, որ հեղափոխությունը Ալավերդու կողքով է անցել, բայց... Երբ մենք ընդամենը գրում կամ խոսում էինք այդ չարաբաստիկ տոնածառի մասին, պարզվեց՝ մի (այս դեպքում մի քանի) ծաղկով հնարավոր է գարուն գա և եկավ... Մի խումբ երիտասարդներ համախմբվելով կարողացան հեղափոխություն անել և կոտրել այն թյուր կարծիքը, թե քաղաքում երիտասարդ չի մնացել, մարդիկ թողնում, հեռանում են քաղաքից... Ո՛չ, և հազար անգամ, ո՛չ, դա միայն մի քանի հոգու երազանքն է, որ քաղաքը դատարկվի, որ ինչ ցանկանան անեն՝ լափեեեն (եթե իհարկե դեռ բան է մնացել), բայց այս երիտասարդները սառը ջուր լցրեցին շատերի գլխին՝ նրանք չհամակերպվեցին, նրանք նախաձեռնեցին ու իրենց ձեռքերով էլ ստեղծեցին ու քաղաքին նվիրեցին այն տոնածառը, որն այսօր կա ու զարդարում է Ալավերդի քաղաքը...
     Քաղաքում սառույցը հալվեց, իսկ սառույցի հալվելուց հետո կանաչն է ծլում, ծառն է բողբոջում, ծաղկում, պտուղ տալիս... Ալավերդու նոր տոնածառը քաղաքի զարթոնքի առաջին վկան և մշտնջենական խավարից ու գորշությունից դուրս գալու առաջին ծիծեռնակն է...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
7928 | 0 | 0
Facebook