Loading...

Articles

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-3

14:37, Thursday, 03 January, 2019
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջի օրագիր/ Դեկտեմբեր-3
    
    
3-րդ անգամ արդեն դեկտեմբերի մեջ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ ընթերցողներին ենք ներկայացնում Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության էջի դեկտեմբեր ամսվա լրահոսը: Այն, որ դեսպանությունն ունի ֆեյսբուքյան էջ և բաց ու անկաշկանդ լրատվություն է ապահովում, ևս մեկ անգամ պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններով և նոր դեսպան, նորին գերազանցություն, պարոն Տիգրան Բալայանի նշանակմամբ: Օգտվելով այս հնարավորությունից Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում ենք դեսպանատան աշխատակիցներին` մաղթելով անձնական երջանկություն, հաջող գործունեություն, անթերի ու անխափան աշխատանք` ի փառս Հայաստան երկրի ու նրա շահերի:

    

    
    
    
Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդներում Լյուքսեմբուրգի դեսպան Ժան-Մարկ Հոշեյտի հետ
Ambassador Tigran Balayan paid a courtesy call on Jean-Marc Hoscheit, Ambassador of Grand Duchy or #Luxembourg

    
    
Կայացավ ՀՀ դեսպանության խորհրդատվական խմբի անդրանիկ նիստը
Դեկտեմբերի 13-ին Հաագայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ խորհրդատվական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցեցին Նիդերլանդներում բնակվող տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ երեք տասնյակ հայ երիտսասարդներ։ Խորհրդատվական խմբի նպատակն է քննարկել և իրականացնել Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության զարգացման նախաձեռնություններ։
Խորհրդատվական խմբի առաջին հանդիպմանը անդրադարձ արվեց տնտեսական և մշակութային բնագավառներում մի շարք նախագծերի իրականացման հետ կապված հարցերի։

    
Embassy's advisory board held its first meeting
On December 13th Embassy hosted the first meeting of its Advisory board, which unites around 30 young Armenian professionals from all over the Netherlands.
The aim of the Advisory board is to promote the economic and cultural cooperation between Armenia and the Netherlands.
------------------------------------------------------------------------

    
L'Ambassadeur Tigran Balayan rencontre son homologue français Philippe André Lalliot. Ils ont discuté de la promotion de la #Francophonie aux Pays-Bas et des activités de l'OIAC (@OPCW)

    
Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների Սենատի նախագահին

    

    
Դեկտեմբերի 20-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Հաագայում հանդիպեց Սենատի նախագահ տիկին Անկի Բրոեկերս-Կնոլին (Ankie Broekens-Knol) ։
Ողջունելով դեսպան Բալայանին Սենատի նախագահն ընդգծեց, որ ինքն ամենաջերմ հիշողություններն է պահպանում Հայաստան կատարած այցելությունից, որի ժամանակ կարողացավ առավել լավ բացահայտել հին քաղաքակրթություն և ուրույն մշակույթ ունեցող մի երկիր։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տիգրան Բալայանը Նիդերլանդների Սենատի ղեկավարին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ժողովրդական լայն մանդատ ունեցող կառավարության կողմից բարեփոխումների իրականցման տեսլականն ու արդեն ձեռնարկված և ծրագրվող քայլերը։
Դեսպան Բալայանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտությունը, օրենսդիր մարմինների անդամների փոխայցելությունները և համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ընգծելով, որ դրա կարևորությունը միմյանց ճանաչելու և միջպետական կապերը խորացնելու գործընթացում։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջխորհրդարանական փոխգործակցության ընդլայնման, երկու երկրների օրենսդիր մարմինների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության ընդլայնման նախաձեռնություններին։ Սենատի նախագահն իր աջակցությունը հայտնեց փոխգործակցության խթանման ծրագրերին։

    
Ambassador of Armenia meets the President of the Netherlands’ Senate
On December 20th Ambassador Tigran Balayan was received by Ankie Broekens-Knol, the President of the Senate of the Netherlands.
The President of The Senate warmly recalled her visit to Armenia, where she had the opportunity to discover better a country with ancient civilisation and unique culture.
Expressing his gratitude for the meeting to President Broekens-Knol, Ambassador Balayan presented to her the developments in Armenia taken place after Velvet revolution, the results of December 9th snap parliamentary elections, the implemented and futures steps and reforms of the Government, which enjoys a wide popular mandate.
Tigran Balayan praised the importance of the parliamentary diplomacy, mutual visits of members of legislative bodies and cooperation on bilateral and multilateral tracks, as a prerequisite for deepening of people to people contacts and enhancement relations between the states.
The two exchanged views on expansion of inter-parliamentary cooperation, and establishment of contacts between the staffs the Armenian and Dutch Parliaments.
The President of the Senate and the Ambassador touched upon prospects of enhancement of bilateral cooperation in different fields. Ankie Broekens-Knol expressed her support to initiatives to that end.

    
ՀՀ դեսպանը այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն

    

    
Դեկտեմբերի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Անդրանիկ Այվազյանի ուղեկցությամբ, այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն, ուր հանդիպում ունեցավ Crosspring ընկերության հիմնադիր և ղեկավար Մորիս Բեկանդ Վերվեի (Maurice Beckand Verwee) հետ։
Crosspring-ի ղեկավարը Հայաստանի դեսպանին ներկայացրեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում իրականացվող գիտա-ուսումնական աշխատանքները, կենտրոնի հարկի ընկերությունների գործունեությունը և Հայաստանի հետ իրականացվող նախագծերը։
Տիգրան Բալայանը տեղեկացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում առավել առարկայական ներդրումներ իրականացնելու առավելությունները և Հայաստանի միջոցով նոր շուկաներ՝ հատկապես ֆրանկոֆոնիայի անդամ երկրներ, դուրս գալու հնարավորությունները։
Հանդիպմանը քննարկվեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում ՏՏ բնագավառի հայաստանյան նախագծերի ներկայացման նպատակով համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը։
Ambassador of Armenia visited Dutch Innovation Factory
On December 28th Ambassador Tigran Balayan, accompanied by Andranik Ayvazyan, Representative of Business Armenia in the Netherlands, visited Dutch Innovation factory to meet Maurice Beckand Verwee, CEO of Crossipring company.
Maurice Verwee presented to the Ambassador the scientific and research activities, conducted in the Innovation center, companies operating in the premises, and Crosspring’s projects in Armenia.
Ambassador Balayan briefed the head of Crossping on benefits of investments in Armenia’s IT sector and possibilities to reach out the new markets via Armenia. Tigran Balayan emphasized the potential of IT markets in the countries of la Francophonie.
The two discussed the possibility of holding joint events on presentation of Armenia’s IT sector in the premises of Dutch Innovation factory.
-------------------------------------------

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3457 | 0 | 0
Facebook