Loading...

Articles

Մի քիչ ծիաղե՞նք

16:44, Wednesday, 02 January, 2019
Մի քիչ ծիաղե՞նք
     Ամփոփելով տարին անցած,
     Պլյուս_մինուս պիտի անեմ՝
     Ո՞վ նեղացավ, կամ նեղացրեց՝
     Ճիշտը ատեց, ստին պաշտեց,
     Ով գողացավ՝ հիվանդացավ,
     Ով աշխատեց՝ հարստացավ...
     Ո՞վ կեղծ ժպտաց, ո՞վ սուտ լացեց,
     Ո՞վ իմ առաջ սիրտը բացեց։
     Ո՞վ դուրս եկավ, փողոց փակեց,
     Ով էլ միայն սելֆի գցեց,
     Ո՞վ քայլ արեց՝ աթոռ ուզեց,
     Ո՞վ քայլ արեց՝ հաղթեց, լռեց...
     Ո՞վ հոխորտաց, աքլորացավ՝
     բայց խայտառակ ձայն հավաքեց,
     Ո՞վ ուրացավ՝ Սերժին մերժեց,
     Ո՞վ բռնվեց, ո՞վ վախեցավ,
     Ո՞վ ում լսեց՝ գաղտնալսվեց,
     Ո՞վ ասֆալտին ուժով փռվեց,
     Ո՞վ փռշտաց, ով ծիծաղեց,
     Ո՞վ հաց կերավ, ո՞վ պսակվեց...
     Ո՞վ... Ո՞վ...Ո՞վ...
     Մի' զարմացեք, քանզի այսօր
     Խենթ մուսաս է եկել այցի,
     Ով ինչ անի՝ իրեն կանի,
     Շնորհավոր մեր ՆՈՐ ՏԱՐԻՆ ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
4128 | 0 | 0
Facebook