Loading...

Articles

«Նրանց, որոնց ես սիրում եմ, և նրանց, ովքեր ինձ են սիրում». հնդկացու աղաչանքը

22:14, Saturday, 29 December, 2018
«Նրանց, որոնց ես սիրում եմ, և նրանց, ովքեր ինձ են սիրում». հնդկացու աղաչանքը

Երբ ես այլևս այստեղ չեմ լինի, արձակեք ինձ, թույլ տվեք մեկնեմ:

Ես այնքա՜ն բաներ ունեմ անելու և տեսնելու: Երախտապարտ եղեք հրաշալի տարիների համար:

Ես ձեզ տվեցի իմ բարեկամությունը, և միայն դուք կարող եք կռահել, թե ինչ երջանկություն եք ինձ պարգևել: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն սիրո համար, որը ձեզանից յուրաքանչյուրը տվել է ինձ:

Այժմ միայնակ ճանապարհորդելուս ժամանակն է: Մի կարճ ժամանակ դուք կարող եք վշտանալ, բայց վստահությունը ձեզ մխիթարություն կբերի:

Մենք որոշ ժամանակով ենք բաժանված լինելու: Թույլ տվեք, որ հիշողությունները մեղմեն ձեր վիշտը: Ես հեռու չեմ, և կյանքը շարունակվում է:

Եթե կարիքս զգաք, կանչեք ինձ, և ես կվերադառնամ:

Եթե նույնիսկ դուք չեք կարող ինձ տեսնել կամ դիպչել, ես այստեղ կլինեմ:

Եվ եթե ունկնդիր լինեք ձեր սրտին, դուք հստակորեն կզգաք այն սիրո քնքշանքը, որը ես կբերեմ:

Եվ երբ կգա ձեր մեկնելու ժամանակը, ես այստեղ կլինեմ, որպեսզի ձեզ դիմավորեմ:

Արտասվելու համար մի՛ այցելեք իմ գերեզմանին: Ես այնտեղ չեմ, ես չեմ ննջում:

Ես փչող հազար քամիներն եմ: Ես ձյան բյուրեղների արձակած շողարձակումն եմ: Ես ցորեն արտի միջով անցնող լույսն եմ: Ես աշնան մեղմ անձրևն եմ: Ես առավոտյան հանդարտության մեջ թռչունների արթնացումն եմ: Ես գիշերվա մթության մեջ շողշողացող աստղն եմ:

Արտասվելու համար մի՛ այցելեք իմ գերեզմանին: Ես այնտեղ չեմ: Ես չեմ մահացել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4642 | 0 | 0
Facebook