Loading...

Articles

Զերծ մնացեք էժանագին քաղաքական շահարկումներից

19:39, Thursday, 27 December, 2018
Զերծ մնացեք էժանագին քաղաքական շահարկումներից
     Շատերն են թշնամանքով և գրեթե ատելությամբ խոսում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինվորականի կողմից հայ կնոջը ծեծի ենթարկելու և մահվան կապակցությամբ:
     Սակայն եկեք հիմա՝ դեպքից արդեն օրեր անց, փորձենք սթափ դատել և այսուհետ նաև գնահատական տալիս և եզրակացություններում լինենք անկողմնակալ, սթափ և օբյեկտիվ:
     Նախ, ստացվում է, որ հայը հային կարող է սպանել, տանջահար անել, խոշտանգել, դանակահարել, բռնաբարել, լկտիանալ…Դա կարելի է… Կարելի է բացարձակ չվրդովվել, չանհանգստանալ, աղմուկ չբարձրացնել…Իսկ շատերին էլ արդարացնել՝ պատճառաբանելով ազնիվ մղումներն ու ցանկությունները:
     Երկրորդ՝ հայերին կարելի է ռուսաստաններում տարիներ շարունակ ապրել, աշխատել, հարստանալ, կաշառք տալ, կաշառք վերցնել և նաև սպանել, թալանել, բռնաբարել, դանակահարել, տեխնիկապես անսարք և ինքնակամ ձևափոխած բեռնատարով մխրճվել ուղևորներով լեցուն ավտոբուսի մեջ և հերոսացվել, դառնալով քաղաքական շահարկման թեմա:
     Երրորդ՝ դուք գիտե՞ք ամերիկյան ռազմաբազաների զինվորականների հանցագործությունների վիճակագրությունը ողջ աշխարհով մեկ…Չգիտեք… Նեղություն քաշեք իմացեք…
     Չորրորդ՝ այդ զինվորականներն ու մյուս ռուս պաշտոնյաներն ապրում, աշխատում, ծառայում են Հայաստանում և այդ հազարավորների մեջ կարող են լինել նաև հանցագործ լկտիներ, և բնականաբար նաև նման դեպքեր…
     Այնպես որ, վազն անցեք ու իրավիճակներն իրատեսորեն գնահատեք և զերծ մնացեք էժանագին քաղաքական շահարկումներից, հակառուսական տրամադրություններ սերմանելուց: Ռուսներին էլ պետք չէ ատել, ի վերջո նրանք մյուս ազգերից ոչնչով վատը չեն…Մեծ հաշվով բոլորն էլ նույնն են…
     Ռոբերտ Մելքոնյան
To promote the post

Like
2
Dislike
0
| | |
9570 | 0 | 0
Facebook
COMMENT.am