Loading...

Articles

Մարզպետի ինստիտուտի և համայնքների ղեկավարների փոխհարաբերությունները կարգավորվում են բացառապես օրենսդրությամբ և իրավական ակտերով, այլ շահեր և հարաբերություններ լինել չեն կարող

09:11, Thursday, 27 December, 2018
Մարզպետի ինստիտուտի և համայնքների ղեկավարների փոխհարաբերությունները կարգավորվում են բացառապես օրենսդրությամբ և իրավական ակտերով, այլ շահեր և հարաբերություններ լինել չեն կարող
    
Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստ: Օրակարգային մի շարք կարևոր հարցերի քննարկումից և զեկույցների ներկայացումից հետո հարկ եմ համարել անդրադառնալ նաև մարզպետարան-համայնքներ աշխատանքի սկզբունքներին և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ ընթացիկ քայլերին:
    
     Ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքներով ի հայտ եկած, մեծաթիվ համայնքներին առնչվող մի քանի խնդիրների մասով ընդհանրական տեղեկատվություն հայտնելուց հետո համայնքների ղեկավարներին առաջարկել եմ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տեղերում խնդիրների կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, շատ կարևոր է նկատի ունենալ, որ եթե անգամ երկարամյա ժամանակահատվածում այս կամ այն խնդիրը լուծում չի ունեցել, մենք բարձր ենք գնահատելու համայնքների ղեկավարների պատրաստակամությունը՝ աջակցելու այդ խնդիրների բացահայտմանն ու որոշակի քայլերի իրականացմանը: Իմ որոշումների հիմամբ՝ բոլոր համայնքներում պարբերաբար իրականացվելու են վերահսկողական աշխատանքներ. խնդիրները բացահայտելու պահին ակնկալում եմ տեսնել արդեն իսկ իրականացված գործողություններ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:
    
     Ուզում եմ ևս մեկ անգամ ամրագրել, որ մարզպետի ինստիտուտի և համայնքների ղեկավարների փոխհարաբերությունները կարգավորվում են բացառապես օրենսդրությամբ և իրավական ակտերով, այլ շահեր և հարաբերություններ լինել չեն կարող, և ես հետևողական եմ լինելու համայնքների ղեկավարների կողմից հատկապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 20 կետերով ամրագրված համայնքի պարտադիր խնդիրների իրականացմանը, որոնք չեմ զլացել մեկ անգամ ևս վերընթերցել՝ շեշտելով յուրաքանչյուրի կարևորությունը զարգացող համայնքներ ունենալու համար:

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3247 | 0 | 0
Facebook