Loading...

Articles

Քասախ համայնքում տեղադրվել են էներգախնայող լեդ լամպեր

15:08, Tuesday, 25 December, 2018
Քասախ համայնքում տեղադրվել են էներգախնայող լեդ լամպեր
     Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրով Կատայքի մարզի Քասախ համայնքում իրականացվել է էներգախնայողության ծրագիր:
     Ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 300 հին՝ 250 վտ հզորությամբ լուսատու լամպերը փոխարինվել են էներգախնայող 80 վտ հզորությամբ լեդ լամպերով՝ ավելի քան 3 անգամ կրճատելով էներգիայի ծախսը:
     Համայնքի ամբողջ տարածքն այժմ ապահովված է գիշերային լուսավորությամբ: 138 լուսատու լամպերը համայնքի բյուջեի միջոցներով փոխվել էին նախորդ տարի, մյուս 300-ը հնարավոր դարձավ փոխել պետական բյուջեի աջակցության շնորհիվ:
     Ծրագրով ընդլայնվել է նաև լուսավորության ցանցը՝ 31 նոր սյուներ են տեղադրվել:
     Կառավարության N 1323 –Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 24.114.000 դրամ է, որից 9.645.600 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 14.468.450 դրամը (60%) համայնքի համաֆինանսավորման չափն է:
    
    
     http://kotayk.mtad.am/news
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3731 | 0 | 0
Facebook