Loading...

Articles

Զարուհի Փոստանջյանը մեղադրում է Ն. Փաշինյանին պետական դավաճանության մեջ

19:06, Tuesday, 18 December, 2018
Զարուհի Փոստանջյանը մեղադրում է Ն. Փաշինյանին պետական դավաճանության մեջ

Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խոսել է նաև հեղափոխության և նրա հետևանքների մասին։
     «Ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները իրենց հիմքում ներառում էին նաև Արցախի խնդիրը և մի շարք այլ խնդիրներ` կապված իշխանության փոխանցման, 7 մլրդ արտաքին պարտքի, ՀՀ տնտեսության աղետալի վիճակի հետ ։ Այս բոլորը միասին հանգեցրին իշխանափոխության, որը կեղծիքի միջոցով օգտագործում են որպես հեղափոխություն։
     Դա նախապես ծրագրված գործարք էր և այսօր գոյություն ունի աշխարհաքաղաքական օրակարգ Արցախապատկան տարածքների վերաբերյալ, և պարտադրանքներն այս ուղղությամբ ակնհայտ են։ Դրանց վկայությունն են նաև կուտակումները սահմանին», - հայտարարել է Զ. Փոստանջյանը։
     «ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախապես պայմանավորվածություններ ունի հող հանձնելու։ Նա շարունակում է նույն գիծը, որը նախորդ իշխանության վարած քաղաքականությունն է։ Վերջին յոթ ամիսների ընթացքում Նախիջեւանի կողմից ադրբեջանցիները 500 մետր առաջ են եկել։ Եթե նրանք մոտենում են, ապա մոտենում են հատուկ նպատակով։ Գործող իշխանությունը դա կանխելու որեւէ քայլ չի արել եւ ես մեղադրում եմ պետական դավաճանության մեջ», ասել է նա։
     Հետաքրքիրն այն է, որ Զ. Փոստանջյանը նման եզրակացության է եկել միայն նրանից հետո, երբ նրան մերժեց և՛ ժողովուրդը, և՛ այսօրվա իշխանությունը։ Մերժեց, քանի որ մինչ հեղափոխության հաջող ավարտը` նա մեղադրում էր Ն. Փաշինյանին կեղծ ընդդիմություն խաղալու մեջ, իսկ հետո փորձում էր մասնակցել հեղափոխությանը այն ժամանակ, երբ արդեն պարզ երևում էր Ն. Փաշինյանի և ժողովրդի հաղթանակը։
     Այսօր նա հեղափոխությունը համարում է կեղծ գործարք։ Այսինքն` կարելի է հետևություն անել, որ եթե նա միանար հեղափոխությանը և դառնար իշխանական թև, այսօր այդ հեղափոխությունը կասկածի տակ չէր դնի։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4452 | 0 | 0
Facebook