Loading...

Articles

Քայլ արա, մերժիր իրողությունները կամ ՀՀ-ն կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ

15:09, Tuesday, 18 December, 2018
Քայլ արա, մերժիր իրողությունները կամ ՀՀ-ն կանգնած է տնտեսական ճգնաժամի առաջ

Գազը կենսական ռեսուրս է: Ժամանակակից աշխարհում առանց գազի հնարավոր չէ պատկերացնել ոչ մի պետության տնտեսության ողջամիտ ընթացք: Հայաստանի համար այս պահին գազի մատակարար է հանդիսանում ՌԴ-ն: Ավելորդ է քննարկել, որ մոտ ապագայում Ադրբեջանը կարող է լինել ՀՀ-ի համար գազ մատակարարող պետություն: Այս ամենը հաշվի առնելով ակնհայտ է, որ տարածաշրջանում միակ այլընտրանքը Իրանն է:

Փաստացի պարզ տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ-ն ցանկացած սցենարի դեպքում պետք է ջերմ գործընկերային հարաբերություններ ունենա կամ ՌԴ-ի կամ Իրանի հետ:

Ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ այժմ ամենաարդյունավետ համագործակցային շրջանը չէ: Մինչ այսօր Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ շատ վիրավորական ու կոպիտ մեկնաբանություն է տվել Պուտինի՝ չշնորհավորելու հանգամանքին:
     Պետերբուրգ մեկնած Նիկոլ Փաշինյանին Վլադիմիր Պուտինը առանձնազրույցի հնարավորություն չտվեց և փաստացի չքննարկեց գազի սակագնի հարցը: Արդեն հունվարի մեկից, ըստ գործող բանաձևի պետք է թանկանա Հայաստան մատակարարվող գազը: ՌԴ-ի հետ հարաբերությունների նման անորոշությունը մեր դիվանագիտական կորպուսին ու, առհասարակ, կառավարությանը կարելի էր ներելի համարել, եթե արդեն իսկ հստակ այլընտրանքեր լինեին մշակված:

Այս պատմության ամենացավալի կողմն այն է, որ գազի հարցով միակ ողջամիտ այլընտրանք հանդիսացող Իրանի հետ Փաշինյանը չի կարողացել կառուցել ջերմ հարաբերություններ: Սրա մասին է վկայում այն, որ Փաշինյանը ԱԺ իր ելույթում չէր բացառել, որ ամեն րոպե հնարավոր է փակվի Իրանի հետ սահմանը, իսկ դրանից օրեր անց Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ հակահայկական փաստաթուղթ էր ստորագրել:

Թե ուր է տանելու այս չարդարացված հպարտությունը, դժվար է պատկերացնել: Քաղաքականությունը հույզերի ցուցադրման հարթակ չէ, քաղաքականության պատասխանատուները պետք է շարժվեն ազգային ու պետական շահերի համատեքստում: Այս ամենը ևս մի քանի շաբաթ կարելի է քննարկել էյֆորիկ գոչյունների ներքո, սակայն թանկացած գազն ու դրա մուլտիպլիկացիոն էֆեկտը կարող են հունվարին սառը ցնցուղի ենթարկել Հայաստանը:

Լրջանալու ժամանակը վաղուց անցել է, պարոնայք, աստիճանաբար մոտենում ենք ֆիասկոյի կարմիր գծին:
    
     Paradox Media

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2698 | 1 | 0
Facebook