Loading...

Articles

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի դրվածքը դպրոցում

11:31, Tuesday, 18 December, 2018
«Ես և շրջակա աշխարհը» առարկայի դրվածքը դպրոցում

17.12.2018թ. «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դրվածքը դպրոցում ամփոփվեց
     Կապանի N13 հիմնական դպրոցի ՝ III ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: /Դասվար Հասմիկ Մելքոմյան/
     ԹԵՄԱ՝ Բույսերն ու կենդանիները ձմռանը /հաղորդման դաս/
     ՆՊԱՏԱԿԸ՝ Ձևավորել պատկերացումներ բնության մեջ կատարվող պարբերական փոփոխությունների մասին։
     Նկարագրել բույսերի և կենդանիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, տարվա եղանակների հերթագայությունը։
     Կարևորել բույսերի և կենդանիների դերը մարդու կյանքում։
     Գտնել ձմռան տարբերությունը տարվա մյուս եղանակներից։
     Կարողանալ շրջապատում պարզագույն օրինաչափություններ նկատել և դրանց հիման վրա եզրահանգումներ անել։
     Հասմիկ Մելքոմյանը դասը սկսեց ուղերձով և փոքրիկ բնասերներին բացեց,
     բնության գաղտնիքներն ու հրաշալիքները։
     «Սիրե՛ք ու պահպանե՛ք այն, ինչպես սիրում ու պաշտպանում եք ձեր հայրենիքը։
     Բնությունը տիեզերքն է` իր բազմաբնույթ դրսևորումներով, որում ամեն բան սերտորեն կապված են միմյանց: Բնության մի մասնիկն է նաև մարդը, ով նույնպես կապված է շրջակա միջավայրի հետ» , -իր խոսքում նշեց դասվարը:
     Մտագրոհին հետևեց մի շարք հետաքրքիր հարցերի քննարկումը, որի ընթացքում աշակերտները մեծ ակտիվություն դրսևորեցին: Մեծ ոգևորություն առաջացրեցին հատկապես «Ինչպե՞ս են առաջանում գիշերը և ցերեկ» , «Ո՞րն է տարվա եղանակների առաջացման գլխավոր պատճառը» ,
     «Ինչու՞ է տարվա եղանակների հերթափոխ տեղի ունենում» , «Ինչու՞ են թռչունները չվում տաք երկրներ» հարցերը ։
     Բեմականացրին «Անտառի բնակիչները» հեքիաթը: Դասի վերջում աշակերտներն աշխատեցին խմբային նախագծային մեթոդով, որն էլ դարձավ լավագույն խթան աշակերտների անհատականության և արժեքային համակարգի ձևավորմանը: Դասվարը որդեգրել էր կառուցողական մոտեցումներ և կիրառել դասավանդման նորարարական մեթոդներ:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վաարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11036 | 0 | 0
Facebook